Ի՞նչ է EPIC-ը

EPIC-ը ամառային երկշաբաթյա դպրոց է, որը կազմակերպվում է ամեն ամառ օգոստոսի 1-15-ը Հայաստանի զբոսաշրջային քաղաք Ծաղկաձորում:

Նախագիծ, որի ստեղծման համար հիմք են հանդիսացել հասարակությունների, մշակույթների, տեխնոլոգիաների և որ ամենակարևորն է՝ երիտասարդների միջև միջդիսցիպլինար և գաղափարական ամուր կապի ստեղծման արդիական հիմնահարցերը, արդիական ոչ միայն Հայասատնի, այլ նաև ամբողջ աշխարհի համար: Մեկնարկելով Հայաստանում, ներգրավելով աշխարհը՝ EPIC-ը ստեղծում է համամարդակային միտումներ կրթության, գիտության, մշակույթի և դրանց զարգացման հեռանկարային հարթություններում:

epic summer school

Ինչու՞ ընտրել EPIC-ը

EPIC-ը իր ձևաչափով նախադեպը չունեցող նախագիծ է։ Յուրաքանչյուրս էլ երազել ենք նման նախագծի մասին, որը նոր ընթացք կհաղորդի մերկյանքին՝ այն լցնելով բազմապիսի հաճելի իրադարձություններով և ոգեշնչման նոր աղբյուր կհանդիսանա մեզ համար։

EPIC-ում ստեղծելու ենք մեր նոր ու տարբերվող աշխարհը՝ լի հետաքրքիր գիտելիքներով, սիրելի զբաղմունքներով, նոր ընկերներով և բազմաբնույթ միջոցառումներով։

EPIC-ը Սկսվելու է

Օր
Օր Ժամ Րոպե Վայրկյան

ՄԻԱՆԱԼ EPIC-ԻՆ