EPIC

ամառային դպրոց Հայաստանում

Պլատֆորմաներ

Ամառային դպրոցի շրջանակներում նախագծի հեղինակների կողմից ընտրվել են դասընթացի հիմնական ուղղություններ, որոնք արդիական են ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում: 21 օրվա ընթացքում յուրաքանչյուր ուսանող հնարավորություն ունի մասնակցելու միանգամից մի քանի դասընթացների՝ հիմնական պահելով նախապես իր կողմից ընտրված մեկը: Ծրագրի պատրաստման գործընթացին ներգրավված են մի շարք համալսարանների ներկայացուցիչներ՝ դոկտորներ, պրոֆեսորներ, դոցենտներ: 

Ընտրված ուղղություններն առանձնակի կարևորություն ունեն, քանզի այսօր աշխարհում այդ ոլորտներում թելադրողները հենց ազգությամբ հայ գիտնականներն են: Օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որը այսօր գերժամանակակից է դարձել Հայաստանում:

 

Դասընթացների ցանկ

Ահա դասընթացների ցանկը, որտեղից կարող ես ընտրել քո սիրելի ոլորտը և 21 օր ընկղմվել նորանոր գիտելիքների մեջ: Հիշիր, որ դու հնարավորություն ունես նոր դասընթաց առաջադրելու, որը կավելացվի այս ցանկին:

Ֆիզիկա

Նանոտեխնոլոգիա Աստղագիտություն

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ/IT

Ծրագրավորում Մեքենայական ուսուցում

Քիմիա

Բյուրեղագիտություն

Բժշկություն

Ատամնաբուժություն Գենետիկա և գենոմիկա

Բիզնես

Պրոյեկտ մենեջմենթ

Քաղաքական գիտություններ

Միջազգային հարաբերություններ Քաղաքագիտություն Սոցիոլոգիա Գենդերային սոցիոլոգիա

Մարքեթինգ

Թվային մարքեթինգ

Արվեստ

Պարեր

Լեզուներ

Հայերեն Անգլերեն Ռուսերեն Գերմաներեն Ֆրանսերեն Արաբերեն Չինարեն

Ժամանց և միջոցառումներ

EPIC-ում ապահովված է մասնակիցների բազմաբնույթ ժամանցը։ Այստեղ յուրաքանչյուր ոք կարող է գտնել իր սիրելի զբաղմունքը՝ սկսած տարբեր սպորտաձևերից մինչև արվեստի սիրելի ճյուղը։ 

Մեր ամառային դպրոց-ճամբարը լի է սպորտային իրադարձություններով, խոշոր համերգային ծրագրերով, ցուցահանդեսներով, կինոդիտումներով և բազմաթիվ հետաքրքիր խաղերով ու էքսկուրսիաներով։

 

EPIC Բացօթյա Ռոք փառատոն
Ավելին...
Հայկական արդի տարազների ցուցադրություն
Ավելին...
Ներդրողների օր
Ավելին...
Երիտասարդ նկարիչների ցուցահանդես
Ավելին...
Պոեզիայի և արձակի սիմպոզիում
Ավելին...
Շախմատի մրցաշար
Ավելին...
Միջազգային խոհանոցի օր
Ավելին...
Վիրտուալ և աուգմենտալ (լրացյալ) իրականության կոնֆերանս
Ավելին...
The Coolest Flash-Mob 2017
Ավելին...

Խոսնակներ

Մեր նախագծում ընդգրկված են աշխարհահռչակ գիտնականներ, մշակութային գործիչներ և անվանի մարզիկներ, ովքեր պատրաստ են իրենց ժամանակը նվիրել մեր մասնակիցներին՝ նրանց ներկայացնելով իրենց հաջության պատմությունները և վարպետաց դասեր անցկացնել։

Գարիկ Իսրաելյան
Physics, Astronomy, Spectroscopy
Ավելին...

Garik Israelian is an Armenian astrophysicist who led the team which found the first observational evidence that supernova explosions are responsible for the formation of stellar mass black holes. Garik Israelian has published more than 250 scientific articles on subjects ranging from the discovery of extrasolar planets to the properties of low mass x-ray binaries with black holes and neutron stars. Israelian is a trusted referee of the scientific magazines Nature, Science, Astrophysical Journal, Astronomy and Astrophysics, MNRAS. In 2009 Israelian was invited to speak at TED Global in Oxford. In 2014 Garik Israelian has received The Canary Islands Gold Medal awarded by the Government of Canary Islands. On 20 June 2016 the International Astronomical Union and the Minor Planet Center officially renamed asteroid 21057(1991 GJ8) to Garikisraelian in honor of Israelian.

14
Սերժ Թանկյան
Երաժիշտ, կոմպոզիտոր, System of a Down խմբի վոկալիստ
Ավելին...

Սերժ Թանկյանը ամերիկյան երգիչ-երաժիշտ, կոմպոզիտոր, բանաստեղծ և քաղաքական ակտիվիստ է՝ ծագումով հայ: Նա ամենաշատը հայտնի է որպես System of a Down խմբի վոկալիստ, երգահան և դաշնակահար: Թանկյանը System of a Down-ի հետ միասին թողարկել է հինգ ալբոմ, ևս հինգ սոլո ալբոմ և մեկը՝ Արտո Թունջբոյաջյանի հետ: Նա համարվում է մետալի պատմության լավագույն վոկալիստներից մեկը ՝ շնորհիվ իր յուրօրինակ ձայնային տվյալների: Սերժ Թանկյանն այժմ 100 լավագույն մետալ վոկալիստների ցանկում դասվում է 26-երորդը: VVN Music-ի կողմից կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Թանկյանն ունի բավականին բարձր և մեծ դիապազոն՝ 4.2 օկտավա: 2011 թվականի օգոստոսի 12-ին Թանկյանը պարգևատրվել է Հայաստանի վարչապետի կողմից՝ հայկական ցեղասպանության ճանաչման գործում ունեցած ներդրման համար:

28
Artem Oganov
Crystallography, Physics, Chemistry
Ավելին...

Artem R. Oganov is a Russian and American theoretical crystallographer, mineralogist, chemist, physicist, and materials scientist. He is known mostly for his works on computational materials discovery and crystal structure prediction. Oganov has published over 190 peer-reviewed articles (many in top journals, e.g. Nature, Science) and book chapters. He is an author of 5 patents. Oganov is a laureate of several prestigious awards, including an ETH Latsis Prize, Research Excellence Model of the European Mineralogical Union, three most-cited paper awards from Elsevier. In 2011, Forbes magazine listed Oganov among "50 Russians who conquered the world". In 2012, highly acclaimed cinema director, Laureate of State Prize Vladimir Gerchikov made a film "The color of a crystal" about Oganov, and in 2015 the celebrated TV journalist Leonid Parfenov made a film "Made by Russians" about him. Oganov speaks 5 languages (Russian, English, French, German, and Italian).

3
Yuri Oganessian
Nuclear physics
Ավելին...

Yuri Tsolakovich Oganessian is a Russian nuclear physicist of Armenian descent. Oganessian is considered the world's leading researcher in superheavy elements. He and his team discovered the heaviest elements in the periodic table. Oganessian is the scientific leader of the Flerov Laboratory of Nuclear Reactions (FLNR). He invented cold fusion in one-atom-at-a-time nucleosynthesis (not related to the similarly-named pseudoscientific claims) around 1970 and pioneered hot fusion in the late 1990s. In November 2016, IUPAC announced that element 118 be named Oganesson to honor Yuri Oganessian.

9
Սերգեյ Սարգսյան
հաղորդավար, հումորիստ
Ավելին...

Սերգեյ Սարգսյանը ծնվել է 1982 թ. ապրիլի 7-ին Թբիլիսիում։ 1990 թ. եկել է Հայաստան։ 1993-95 թթ. բնակվել է Ռուսաստանում, որից հետո կրկին վերադարձել է Հայաստան։ 1998 թվականին Երևանում ավարտել է թիվ 71 դպրոցը, ապա 1998-2003 թթ. սովորել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ֆրանսերեն և անգլերեն լեզուների բաժնում։ Ավարտելով ասպիրանտուրան՝ 2006 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 2006-2011 թթ. դասավանդել է նույն համալսարանում։ 2003-2004 թթ. աշխատել է որպես թարգմանիչ աշխատել է ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում, 2004-2007 թվականներին՝ ազգային ժողովրդավարության ինստիտուտում՝ որպես քաղաքական մշակույթի ծրագրի համակարգող, իսկ արդեն 2011-2012 թվականներին աշխատանքի է անցել «Սիվիլնեթ» ինտերնետային հեռուստաընկերությունում՝ որպես հաղորդավար։ 2012 թվականից աշխատում է «Արմնյուզ» լրատվական հեռուստաալիքում և վարում է երգիծական Արմքոմեդի հաղորդումը

9
Արմեն Մեհրաբյան
Էթնո-բոտանիստ, նոր սննդի վերամշակման մասնագետ, սննդամթերքի մարքեթինգի և վաճառքի մասնագետ
Ավելին...

Արմեն Մեհրաբյանը փիլիսոփայության դոկտոր է: Նա դասախոսություն է անցկացնելու «Սննդի ազդեցությունը մարդու գիտակցության վրա» թեմայով: 2008 թվականին Մեհրաբյանը “Diploma de Onoare” է ստացել Մոլդովայի սննդի և արդյունաբերության նախարարի կողմից՝ Մոլդովայի գյուղատնտեսության զարգացման և երաշտի ժամանակ ցուցաբերած աջակցության համար: ԱՄՆ կառավարության կողմից շնորհակալագիր է ստացել՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի առիթով ցուցաբերած աջակցության համար:

5

Շրջակա միջավայրի պահպանում

EPIC ամառային դպրոցը հագեցած է նաև բազմապիսի սոցիալական ծրագրերով: Մեզ համար շատ կարևոր է շրջակա միջավայրի պահպանությունը, ուստի անցկացնելու ենք էկո-ծրագրեր և շրջակա միջավայրի պահպանման սեմինարներ ու միջոցառումներ։ 

Մեր սոցիալական ծրագրերի շրջանակներում փորձելու ենք աջակցություն ցուցաբերել սոցիալապես անապահով ընտանիքներին՝ մշակելով զարգացման տարաբնույթ ծրագրեր նմանատիպ ընտանիքների համար։

Ամառային դպրոցի շրջանակներում անցկացնելու ենք նաև սոցիալ-մշակութային ծրագրեր՝ միտված էթնո երաժշտության և մշակույթի պահպանմանն ու տարածմանը։

Էկոլոգիապես մաքուր մեքենաներ
Ավելին...

Ամառային դպրոցի շրջանակում հատուկ միջոցառում ենք ունենալու, որի ժամանակ զրուցելու ենք շրջակա միջավայրը էկոլոգիապես մաքուր պահելու միջոցների մասին, որոնցից մեկը էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցներից օգտվելն է, որոնք վառելիքով չեն աշխատում և չեն աղտոտում բնությունը: Միասին փորձելու ենք հնարավորինս քիչ օգտվել բնությունն աղտոտող տրանսպորտային միջոցներից և նույնը խրախուսել մարդկանց՝ քաղաքում պաստառներ փակցնելով:

Հաշմանդամություն
Ավելին...

Քննարկում ենք կազմակերպելու՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց աջակցություն ցուցաբերելու համար: Եկեք միասին սովորենք ժեստերի լեզուն, որպեսզի կարողանանք արդյունավետ հաղորդակցվել խուլ ու համր մարդկանց հետ և օգնենք նրանց՝ լիովին ինտեգրվել հասարակությանը:

Աջակցություն երեխաներին
Ավելին...

Մեր միջոցառումներից մեկից առաջացած հասույթով օգնություն ենք ցուցաբերելու անապահով երեխաներին: Կփորձենք միասին այցելել որևէ մանկատուն և անձամբ երջանիկ պահեր պարգևենք երեխաներին:

Using usefulness of Graphene
Ավելին...

We will hold an open discussion regarding garbage disposal. Our guests will be respective companies and together we will take initiatives to keep our city cleaner and take away garbage from yards on time.

Աղբահանման խնդիրների կարգավորում
Ավելին...

Մենք ունենալու ենք աղբահանության վերաբերյալ բաց քննարկում, որի ժամանակ կհյուրընկալենք համապատասխան ընկերություններին և կփորձենք ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ մեր քաղաքն էլ ավելի մաքուր պահելու և բակերի աղբը ճիշտ ժամանակին հեռացնելու համար: