EPIC

ամառային դպրոց Հայաստանում

EPIC ամառային դպրոցում 21 օրյա դասնթացների մասնակցության ընդհանուր արժեքը սկսում է 970 եվրո-ից:

Արժեքը ներառում է

  • «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխում դեպի Ծաղկաձոր
  • Երեքանգամյա սնունդ
  • Ապահովում կամպուսով (երկտեղանի սենյակ, գինը այլ է, եթե ցանկանում եք առանձին սենյակում մնալ)
  • Դասընթացներ, որոնք անցկացվում են անգլերեն լեզվով (դասնթացների մեծ մասը նույն արժեքն ունեն, սակայն հնարավոր է արժեքի թեթևակի փոփոխություն՝ կախված, թե ինչ դասընթաց եք ընտրում)
  • Միջոցառումներ
  • Երեք էքսկուրսիա
  • Մուտք թանգարաններ
  • Կամպուսի ներսում եղած հարմարություններից օգտվելու հնարավորություն
  • Կամպուսից տեղափոխում «Զվարթնոց» օդանավակայան

Արժեքը չի ներառում

  • Միջազգային ավիատոմս
  • Ապահովագրություն
  • Ալկոհոլային խմիչքներ
  • Լրացուցիչ էքսկուրսիաներ
  • Փակ Միջոցառումների մուտքի տոմսեր
  • Ծառայություններ, որոնք նշված չեն վերևում

Պայմաններ

Դիմելու ընթացակարգ և վճարում

Դիմելու ընթացակարգը շատ պարզ է։ Այն, ինչ պետք է անել՝ մեր կայքում լրացնել դիմելաձևը, որից հետո իրականացվում է վճարման գործընթացը։ Վճարում իրականացնելիս Դուք պայմանագիր եք կնքում EPIC ամառային դպրոցի հետ՝ հաստատելով Ձեր տեղեկացվածությունը և համաձայնություն տալով բոլոր պայմանների վերաբերյալ։ Մինչև մարտի 31-ը դիմելու դեպքում Դուք կստանաք 10% զեղչ։ Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու պարագայում դիմումը չի ընդունվի։

Զեղչեր

Զեղչերը վերաբերում են միայն դասընթացների վճարներին: Բազմակի ամրագրման համար. եթե ցանկանում եք ամառային դպրոցի երկրորդ դասընթացի մասնակցել, կստանաք 10% զեղչ՝ ամենաէժան դասընթացի ուսման վճարի համար: Նույն առաջարկը կգործի նաև այլ լրացուցիչ դասընթացների գրանցվելու դեպքում: Խնդրում ենք հաշվի առնել, որ զեղչը ընդհանուր չէ և միայն գործում է ընտրված ամենաէժան դասընթացի համար: Դասընթացի ամրագրման հետ արված կամպուսի ամրագրման համար չեն գործում զեղչեր:

Բանկային վճարներ

Եթե Ձեզ չի հաջողվում ամառային դպրոցի մասնակցության վճարումը կատարել միջազգային բանկային փոխանցմամբ, ապա EPIC-ը պատասխանատվություն չի կրում լրացուցիչ բանկային վճարումների համար, որոնք հնարավոր է պահանջվեն Ձեզանից։ Բոլոր բանկային վճարումները թե՛ Հայաստանում և թե՛ այլ երկրներում, գտնվում են վճարողի պատասխանատվության տակ:

Ամրագրման չեղարկման պայմաններ

Ձեզ չի թույլատրվի մասնակցել ամառային դպրոցին, եթե վճարումը չեք իրականացրել ծրագրի սկսվելուց 30 օր առաջ։ Ուշացումով կատարված վճարումները մեզ իրավունք են տալիս չեղյալ համարել Ձեր ամրագրումը։ Ստորև կարող եք ծանոթանալ մեր քաղաքականությանը, եթե անձամբ ցանկանաք չեղարկել Ձեր ամրագրումը։

1․ Ամրագրումը չեղարկելու օրն իրականացվում է վճարման վերադարձ։

2․ Հրավերն ընդունելուց և վճարումն իրականացնելուց հետո 14 օրվա ընթացքում մենք կվերադարձնենք Ձեր կողմից իրականացված վճարումը:

3․ Ծրագրի սկսվելուց ավելի քան 30 օր առաջ մենք կվերադարձնենք Ձեր կողմից կատարված բոլոր վճարումները։

4․ Ծրագրի սկսվելուց ավելի քիչ, քան 30 օր առաջ արված վճարումները չեն վերադարձվում։

Խնդրում ենք ծանոթանալ ստորև այն հատուկ դեպքերին, որոնց դեպքում անհատական մոտեցում կցուցաբերվի կապված վճարման վերադարձի հետ․ 

-    Եթե ապացույց ներկայացվի, որ չեք կարող մասնակցություն ցուցաբերել ծրագրին հարգելի պատճառով (օրինակ՝ հիվանդություն կամ ծանր կորուստ): 

-    Ձեր վերահսկողությունից դուրս գտնվող պատճառներով վիզայի մերժում ստանալու դեպքում։ Ձեզանից պահանջվելու է գրավոր փաստաթուղթ առ այն, որ Դուք հաստատում եք Ձեր ցանկությունը՝ չեղյալ համարել Ձեր ամրագրումը։

Ամառային դպրոցի դասընթացի չեղարկում

Հնարավոր է մենք չեղյալ համարենք ձեր ամառային դպրոցի որևէ դասընթացի մասնակցության հայտը՝ ոչ բավարար քանակով հայտերի կամ այլ հանգամանքների պատճառով, որոնք դուրս են մեր վերահսկողության սահմաններից: Եթե պայմանական հրավեր եք ստացել, ապա նման չեղարկման դեպքում մենք Ձեզ կառաջարկենք այլ դասընթաց կամ կվերադարձնենք Ձեր կատարած վճարումը (ներառյալ՝ դիմելավճարը): Եթե անպայմանական հրավեր եք ստացել, նման դեպքում մենք կվերադարձնենք ձեր վճարումները, ինչպես վերը նշված է և նաև հնարավոր է փոխհատուցենք՝ վիզայի և ճամփորդությունների նախապատրաստական ծախսերը: Չնայած ամառային դպրոցը կատարում է ամեն փորձ, որպեսզի մեր ամառային ծրագրի մեջ չլինեն փոփոխություններ, խորհուրդ է տրվում ճանապարհորդության պատրաստություններով կամ անհատական կացարանի հարցերով չզբաղվել նախքան մեր կողմից ամառային դպրոցում սովորելու ամբողջական հրավերը ստանալը։ Նաև խորհուրդ է տրվում դիմել ճանապարհորդության հարցերով զբաղվող ապահովագրական ծառայությունների։

Վճարման վերադարձ

Վճարման վերադարձը կիրականացվի այն նույն վճարման եղանակով. որով այն ստացել ենք Ձեզանից, եթե չկա այլ պայմանավորվածություն:

EPIC ամառային դպրոցը որևէ պատասխանատվություն չի կրում մասնակիցների անձնական իրերի համար՝ դրանց վնասվելու կամ կորելու դեպքում, ինչպես նաև համակարգչային վիրուսների համար, որոնք հնարավոր է փոխանցվեն Ձեր սարքավորումներ։ Խորհուրդ է տրվում նախապես ապահովագրվել նմանատիպ ռիսկերից։ 

Նախագիծն ուսանողներին ապահովագրություն չի տրամադրում։ Խորհուրդ է տրվում անձամբ ուսումնասիրել Ձեզ համապատասխան ապահովագրություն՝ անձնական իրերի, բժշկական խնդիրների և հայրենիք վերադառնալու ծախսերի համար։ 

 

Սենյակների տեսակները

Մեր կամպուսում կա 180-ից ավելի տարատեսակ սենյակ, այդ թվում՝ մեկտեղանի լյուքս, ստանդարտ թվին, երկտեղանոց և դելյուքս սենյակներ, որոնք ունեն հարմարավետ կահավորում և նրբագեղ դիզայն: Բոլոր սենյակներում առկա է հեռախոս, արբանյակային հեռուստատեսություն, սառնարան, վարսահարդարիչ և արդուկ: 

Դելյուքս սենյակներն ունեն հյուրասենյակ, 2 ննջասենյակ և 2 լոգարան: Այս սենյակներում առկա են նաև անվճար գերարագ ինտերնետով համակարգիչ և չհրկիզվող պահարան:

 

"Բարի գալուստ մեր համալիր՝ լավագույն վայրը հանգիստն ու ազատ ժամանակը հիանալի կազմակերպելու և լիարժեք վայելելու համար"

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս լեռան հարավ-արևմտյան լանջին` քաղաքամայր Երևանից 55կմ հեռավորության վրա:
Եվ այսպես. շնորհիվ իր բարձր լեռնային դիրքի (2000մ ծովի մակերևույթից բարձր), բնակլիմայական հիանալի և առողջարար պայմանների՝ մարզահամալիրը համարվում է Ծաղկաձորի լավագույն հանգստավայրերից մեկը: Սաղարթախիտ անտառով և հյուրանոցն օղակող հիասքանչ պուրակով շրջապատված այս համալիրը նախատեսված է թե' ընտանեկան հանգստի, թե' գործարար հանդիպումների և թե' ուսումնամարզական հավաքների կազմակերպման համար:
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը հիմնադրվել է 1967թ.-ին Մեխիկոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերից առաջ` հատուկ ԽՍՀՄ օլիմպիական հավաքականի մարզումների համար:

Այսօր մարզահամալիրն ամբողջապես համապատասխանում է ժամանակի պահանջներին: 2007թ.-ի հիմնովին վերանորոգումից հետո Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրն իր հյուրերին առաջարկում է 182 հարմարավետ և նրբաճաշակ կահավորված համարներ: Տարբեր սպորտաձևերի համար նախատեսված ժամանակակից մարզադահլիճների և միջազգային չափանիշներին համապատասխանող օլիմպիական լողավազանի շնորհիվ այս համալիրը մշտապես գտնվում է ԱՊՀ և եվրոպացի մարզիկների ուշադրության կենտրոնում:
 

Սիրալիր և մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող աշխատակազմը հյուրերին դիմավորում և ճանապարհում է սպասարկման ամենաբարձր մակարդակով:

 

Վճարումներ

Ամառային դպրոցի կանխավճար և վճարում

Կանխավճարը ամառային դպրոցի ամբողջ վճարի մի մասն է կազմում: Մասնակցության հայտը լրացնելուն պես 70 եվրո կանխավճարը 72 ժամով սառեցվում է դիմորդի հաշվին: Այս ընթացքում հայտադիմողը կարող է չեղարկել իր մասնակցության հայտը միանգամայն ԱՆՎՃԱՐ: 72 ժամը լրանալուն պես ծրագիրը ավտոմատ կերպով գանձում է մասնակցության հայտի կանխավճարը, որով ամրագրում է դիմորդի տեղը ամառային դպրոց-ճամբարում: Այս փուլից հետո դիմումը չեղարկելու պարագայում կանխավճարի գումարը ետ չի վերադարձվում: Մասնակցության վերջնական հաստատման համար անհրաժեշտ է կատարել ամբողջ վճարումը ամառային դպրոց ճամբարի մեկնարկից առնվազն 40 օր առաջ:

 

Անվավեր կրեդիտ քարտեր և հետգանձում

•Եթե Ձեզ անհրաժեշտ լինի հետգանձում կամ փորձեք վճարել անվավեր քարտով, Ձեր՝ ամառային դպրոցին մասնակցելու դիմումը անմիջապես կհեռացվի: 
• Եթե օգտագործեք այլ անձի քարտը առանց վերջինիս իմացության, Ձեր՝ ամառային դպրոցին մասնակցելու դիմումը անմիջապես կհեռացվի, և հնարավոր է դատապարտվեք:
• Եթե օգտագործեք այլ անձի քարտ և վերջինս պահանջի հետգանձում, Ձեր՝ ամառային դպրոցին մասնակցելու դիմումը անմիջապես կհեռացվի: Դուք ստանձնում եք պարտավորվածություն՝ Ձեր հաշվից կատարված բոլոր վճարումների համար: