Ի՞նչ է EPIC-ը

EPIC-ը իր ձևաչափով նմանը չունեցող ամառային դպրոց է, որը նմանատիպ տարատեսակ նախագծերի միավորումն է մեկ վայրում։ EPIC-ի գլխավոր յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն մեծապես կարևորում է ուսանողների նախասիրությունները և նրանց հնարավորություն ընձեռում անձամբ կազմել դասավանդվող առարկաների ցանկը։ Միևնույն ժամանակ մասնակիցներին հնարավորություն է տրվում հաղորդակցվել տարբեր երկրների ուսանողների և տարբեր ոլորտների մասնագետների հետ՝ այսպիսով նպաստելով նրանց անձնային և մասնագիտական աճին։

epic summer school

Ինչու՞ ընտրել EPIC-ը

EPIC-ն այն աննախադեպ նախագիծն է, որն ուղղակի չի կարելի բաց թողնել։ Չէ՞ որ ամբողջ կյանքում երազել ենք նման նախագծի մասին, որը նոր ընթացք կհաղորդի մեր կյանքին՝ այն լցնելով բազմապիսի հաճելի իրադարձություններով և ոգեշնչման նոր աղբյուր կհանդիսանա մեզ համար։ 

EPIC-ում ստեղծելու ենք մեր նոր ու տարբերվող աշխարհը՝ լի հետաքրքիր գիտելիքներով, սիրելի զբաղմունքներով, նոր ընկերներով և բազմաբնույթ միջոցառումներով։

EPIC-ը Սկսվել է

ՄԻԱՆԱԼ EPIC-ԻՆ