EPIC

ամառային դպրոց Հայաստանում

Հայաստան

Հայաստանի բնակչությունը կազմում է 3․3 միլիոն։ Հայաստանի ամենամեծ քաղաքը մայրաքաղաք Երևանն է (1․5 միլիոն բնակիչ)։ Այժմյան Հայաստանի տարածքը 29․8 հազար քառակուսի կիլոմետր է։ Հայաստանը գտնվում է Առաջավոր Ասիայի հյուսիսային մասում՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմուտքում։ Հայաստանը լեռնային երկիր է։ Պետական լեզուն հայերենն է։ Հատկապես ավելի ավագ սերնդի ներկայացուցիչները լավ են տիրապետում ռուսաց լեզվին։ Տարածքի 76.5%-ը գտնվում է ծովի մակերևույթից 1.000-2.500մ բարձրության վրա։ Ամենաբարձր կետն Արագած լեռն է՝ 4.090մ, և ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը՝ 375մ։ Հայաստանը հարուստ է ջրային պաշարներով։

Հայաստանն իրենից շատ ավելին է ներկայացնում, բացի եկեղեցիներից ու վանքերից: Այն պատկերված է շատ քարտեզների վրա, այդ թվում՝ Բաբելոնյան կավե քարտեզի (մարդկության ամենահին քարտեզ)` որպես հնագույն հզոր պետություն: Հայաստանում դեռ կարելի է տեսնել հին քաղաքակրթության հետքերը, որոնցից են հզոր Ուրարտու թագավորության ամրոցները, Էրեբունի և Կարմիր Բլուրները, որոնց հիմքի վրա է կառուցված այժմյան Երևանը: Երևանն ունի ավելի քան 2700 տարվա պատմություն: Անհրաժեշտ է նշել նաև Մեծամորի մասին, որտեղ նույնիսկ 5000 տարի առաջ գործել է մեծ մետալուրգիական կենտրոն և աստղադիտարան: Մեկ այլ հատկանշական վայր է Հայաստանի հարավում գտնվող 7500 տարեկան Քարահունջի աստղադիտարանը, որը նվիրված էր գլխավոր հեթանոսական աստծուն և հանդիսանում էր հեթանոսական ժամանակաշրջանի կարևոր կենտրոն: Այստեղից ոչ շատ հեռու՝ սարերի մեջ թաքնված կարելի է տեսնել հազարավոր ժայռապատկերներ՝ արված մեր թվարկությունից առաջ 6-ից 2-րդ հազարամյակներում:

Ամառը Հայաստանում

Կլիման Արարատյան դաշտում չոր ցամաքային է՝ շոգ ամառներով և ցուրտ ձմեռներով։ Ամառը ամենաթեժ շրջանն է Հայաստանում, քանի որ շատ զբոսաշրջիկներ են այցելում երկիր։ Բազմաթիվ հետաքրքիր իրադարձություններ ու փառատոններ են տեղի ունենում ամառային արձակուրդների ժամանակ։ Դրանցից մեկը Վարդավառի տոնն է, երբ մարդիկ ջուր են ցողում միմյանց վրա։ Տոնի խորհուրդն է մարմինն ազատել տարբեր հիվանդություններից և միևնույն ժամանակ հաճելի ժամանակ անցկացնել։

Ի՞նչ կարելի է տեսնել Հայաստանում

Երևանը

Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է և ամենամեծ քաղաքը։ Հայաստանն ուսումնասիրելը անհրաժեշտ է սկսել հենց մայրաքաղաք Երևանից։ Հանրապետության հրապարակում են գտնվում Երևանի երգող ու պարող շատրվանները։ Բարձրանալով Կասկադի աստիճաններով՝ կարելի է տեսնել տարատեսակ հետաքրքիր արձաններ, իսկ ուրբաթ երեկոները վայելել կենդանի ջազ երաժշտություն։ Այցելելու համար մեկ այլ հիանալի վայր է Վերնիսաժը՝ բացօթյա շուկան։ Այստեղ կարող եք գտնել հետաքրքիր հուշանվերներ, ինչպես նաև հայկական հարուստ մշակույթը խորհրդանշող բազմաթիվ իրեր ու զարդեր։ Մայրաքաղաք Երևանի փողոցները լի են կյանքով․ քաղաքը չի քնում գիշեր ու ցերեկ։

Սևանա լիճը

Սևանը (Երևանից 66կմ հյուսիս-արևելք) Հայաստանի ամենահայտնի քաղաքներից մեկն է՝ հրաշագեղ Սևանա լճի շնորհիվ։ Լիճը մեծ համբավ է վայելում ամռանը և հանդիսանում հաճելի հանգստավայր ոչ միայն տեղացիների, այլև զբոսաշրջիկների համար։ 1,900մ բարձրությունով Սևանա լիճը համարվում է աշխարհի ամենաբարձր լճերից մեկը։ Երբեմն նույնիսկ թվում է, թե կապույտ ջուրը միաձուլվում է երկնքին։ Իր գեղեցկության շնորհիվ Սևանը համարվում է «Հայաստանի բնության մարգարիտը»։ Լճի մոտ կարելի է խորոված անել, նավով կամ կատամարանով զբոսանքի գնալ կամ ուղղակի հանգստանալ՝ վայելելով հրաշագեղ տեսարանը։ Սևանը նաև հայտնի է «իշխան» ձկով։ Սևանում լինելու պարագայում մի կորցրեք հնարավորությունը` համտեսելու համեղ ձկնային ուտեստներ մոտակա սրճարաններից ու ռեստորաններից մեկում։

Բյուրականի աստղադիտարանը

Բյուրականի աստղադիտարանը հիմնադրվել է 1946 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ, ով եղել է աստղադիտարանի առաջին տնօրենը: Աստղադիտարանը գտնվում է գեղատեսիլ Արագած սարի հարավային լանջին: Աստղադիտարանում տեղակայված է հինգ աստղադիտակ, որոնցից ամենախոշորները Կասեգրեյնի ռեֆլեկտորը (2.6մ) և Շմիդտի համակարգի (102/132/213 սմ) աստղադիտակներն են: Բացի գիտական ուսումնասիրություններից, աստղադիտարանը տեղեկատվական գործունեություն է իրականացնում ու կազմակերպում էքսկուրսիաներ և դասախոսություններ հետաքրքրվողների համար: 

Նորավանքը

Նորավանքը կառուցվել է 13-րդ դարում։ Այն 13-րդ դարի սկզբին եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը, Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատունը։ Նորավանքը հայկական եկեղեցական արվեստի գանձերից է։ Այստեղ են գտնվում հայտնի վարպետ Մոմիկի պատրաստած յուրահատուկ գեղեցկություն ունեցող խաչքարերը։ Համալիրի գլխավոր եկեղեցին Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին է՝ Ս.Աստվածածինը։ Կառույցի ուղղանկյուն հատակագծով կիսագետնափոր առաջին հարկի դամբարանի վրա բարձրանում է երկրորդ հարկի խաչաձև աղոթարանը, դեպի ուր տանում են պատի մեջ ագուցված պահունակային աստիճանները։ Վանքի պարսպապատ տարածքում են Ս.Կարապետ գլխավոր եկեղեցին, նրան արևմուտքից կից՝ գավիթը, հյուսիսից՝ Սմբատ իշխանի դամբարանը։ 13-14-րդ դարերում Նորավանքը եղել է Սյունիքի եպիսկոպոսների նստավայրը և Հայաստանի խոշոր կրոնական, մշակութային ու կրթական կենտրոններից մեկը։

Տաթևի վանքը և «Տաթևի թևեր» ճոպանուղին

Տաթևի վանք հասնելու համար անհրաժեշտ է օգտվել ճոպանուղուց, որը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար ճոպանուղի (5752 մետր)։ Վանքը ստեղծվել է 839 թվականին։ Այն կոչվում է Տաթև, քանի որ այն նախագծող ճարտարապետը Սուրբ Հոգուն խնդրում էր իրեն տալ թևեր թռչելու համար։

Գառնի բազալտե սիմֆոնիան

Կոտայքի մարզում Գառնի անունով մի գեղեցիկ կիրճ կա, որը հայտնի է իր յուրօրինակ բազալտե գլաններով: Երկրաբանական գործընթացների արդյունքում հիասքանչ, արհեստական թվացող այս ժայռերն են գոյացել, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից և հսկայական երգեհոն են հիշեցնում։ Այժմ այն կոչվում է «Քարերի սիմֆոնիա» կամ «Բազալտե երգեհոն»:

Ինչպե՞ս հասնել Հայաստան

Ժամանել Հայաստան ինքնաթիռով

Հայաստանն ունի տարածաշրջանում լավագույն օդանավակայաններից մեկը։ Երևան օդանավակայանը Սովետական միության ամենաարդիական օդանավակայանն էր։ Սակայն այդ ժամանակ օդանավակայանը նախատեսված էր սահմանափակ քանակով ուղևորներ սպասարկելու համար՝ հիմնականում Սովետական Միության երկրներից։ Հայաստանի անկախացումից հետո Հայաստանի կառավարությունը պայմանագիր կնքեց հայկական ծագում ունեցող մի ներդրողի հետ՝ Երևան օդանավակայանը մեծացնելու և նորովի դարձնելու համար։ Եվ այժմ Հայաստանն ունի ժամանակակից և ապահով օդանավակայան՝ համապատասխան միջազգային կոմիտեների և ավիաընկերությունների ստանդարտներին։ Հայաստանն ունի երկու մեծ օդանավակայան, որոնք գտնվում են Երևան և Գյումրի քաղաքներում։ Երկուսն էլ ղեկավարվում են «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության կողմից։ Հայաստանի գլխավոր օդանավակայանը մայրաքաղաք Երևանից 12 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։ Օդանավակայանը թափանցիկ տարածք ունի, որը թույլ է տալիս զմայլվել քաղաքային տեսարանով։ Օդանավակայանը սպասարկում է բոլոր տեսակի քաղաքացիական օդանավերի։ Երևանի օդանավակայանը համագործակցում է ավելի քան 50 եվրոպական երկրների հետ, ինչպես նաև՝ Ռուսաստանի, Ասիայի և Աֆրիկայի։

Դեպի Երևան չվերթներ ունեցող քաղաքներն են․

 

Փարիզ Միներալնի վոդի Կիև Վորոնեժ
Վիեննա Թեհրան Եկատերինբուրգ Թբիլիսի
Աթենք Մոսկվա Սանկտ-Պետերբուրգ Ակտաու
Բարսելոնա Կրասնոդար Դուբայ Բեյրութ
Վարշավա Սամարա Թելավիվ Իստանբուլ
Սոչի Ռոստով Նովոսիբիրսկ
Շարժա Դոհա Մինսկ
Air France Air Company Scat UTAIR Air Arabia Mahanair
Austrian Airlines Atlasjet Middle East Airlines Asseman Airline
Armenia Air Company Siberia airlines Lot Polish Airlines Ural Airlines
Aeroflot Russian Airlines Vim Avia Aegean Airlines Qatar Airlines
Ukraine Airlines Flydubai Belavia
Ժամանել Հայաստան գնացքով

Դեպի Հայաստան գնացք ժամանում է միայն Վրաստանից։ Կա երկու գնացք․ Թբիլիսի-Երևան, որն աշխատում է ամբողջ տարին (տևողությունը մոտ 10 ժամ) և Բաթումի Երևան, որն աշխատում է հունիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում (տևողությունը մոտ 15 ժամ)։ Տոմսերի գները սկսվում են 25-30 ԱՄՆ դոլլարից։ Գնացքի պայմանները և սպասարկումը չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին, սակայն այն բավականին արդյունավետ տարբերակ է։ Գնացքները մաքուր են և ապահով։ Վրաստան այցելելու դեպքում, կարելի է այնտեղից հեշտությամբ գնացքով գալ Հայաստան։

Ժամանել Հայաստան մեքենայով

Հայաստան մեքենայով այցելելը բավականին հեշտ է։ Հայաստան մուտք գործելու համար կա երկու ճանապարհ՝ մեկը Վրաստանից, մյուսը Իրանից։ Սեփական մեքենա չունենալու դեպքում հնարավոր է վարձել այն կամ վարորդի ուղեկցությամբ գալ։ Սահմանային գործընթացները բարդ չեն, ուստի հեշտությամբ հնարավոր է մուտք գործել Հայաստան թե՛ սեփական, և թե՛ վարձու մեքենայով։ Մեքենայով ժամանելն ավելի թանկ կարժենա, քան օդանավի և գնացքի դեպքում է, սակայն այն շատ ավելի հարմարավետ կլինի և ճամփորդության ընթացքում ավելի ազատ լինելու հնարավորություն կտա։

Ժամանել Հայաստան ավտոբուսով

Ամեն օր մեծ տուրիստական ավտոբուսներ Հայաստան են ժամանում Վրաստանից և Իրանից։ Այս ավտոբուսների մեծամասնությունը պատկանում է տուրիստական ընկերություններին, ովքեր կազմակերպում են տուրեր, այցելություններ, փոխադրամիջոցների տրամադրում և այլ ծառայություններ Կովկաս, այդ թվում և Հայաստան այցելող զբոսաշրջիկների համար։ Հայաստան-Վրաստան ուղևորությունները հիմնականում իրականացվում են երթուղային մեքենաների միջոցով, որոնց տոմսերի արժեքը Թբիլիսիից կազմում է 20-35 դոլար։ Կանոնավոր ավտոբուսային ուղևորություններ են իրականացվում Իրանի և Հայաստանի միջև։ Այս ժամանակակից ավտոբուսները ուղևորվում են Հայաստան Թեհրանից և Թավրիզից։ Տոմսի արժեքը 50-60 դոլարի սահմանում է։ Տոմսեր կարելի է ձեռք բերել իրանական տուրիստական ընկերություններից։

Վիզա

ԱՄՆ-ի, Բրազիլիայի, Ուրուգվայի, Ռուսաստանի և Արաբական Էմիրությունների քաղաքացիները Հայաստանի մուտքի վիզայի կարիք չունեն։

Հետևյալ երկրների քաղաքացիները կարող են վիզա ստանալ միայն պաշտոնական հրավերով։ Մնացյալ երկրների քաղաքացիները կարող են վիզա ստանալ առցանց՝ - https://evisa.mfa.am/ այլ երկրներում Հայաստանի դեսպանություններից կամ Հայաստան այցելելու ժամանակ՝ սահմանային ստուգման վայրերից։ Տուրիստական վիզան 21 օրվա համար տրվում է վիզայի դիմելաձևը լրացնելուց անմիջապես հետո, իր մեջ ներառում է լուսանկար, առնվազն 4 ամիս վավերականություն ունեցող անձնագրի օրիգինալը և 3000AMD (7 USD-ին համարժեք) վճար։ Վիզայի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՀՀ արտաքին գործերի նախարարության կայքից (www.mfa.am)։ Այլ երկրներում Հայաստանի դեսպանատների միջոցով վիզա ստանալը, սովորաբար, 7 աշխատանքային օր է տևում։ Հայաստան ժամանելիս վիզա ստանալը, սովորաբար, տևում է 15 րոպե։

Մաքսային կանոնակարգերը

Արգելված է երկիր ներկրել թմրանյութեր և զենքեր (բացառությամբ՝ որսորդական սարքավորումների, որոնց համար հատուկ կանոնակարգ գոյություն ունի)։ Հատուկ լիազորություն է անհրաժեշտ՝ անտիկ իրերի, ակնեղենի և արվեստի գործեր ներկրելու և արտահանելու համար։ Տարադրամի ներկրումը սահմանաչափ չունի։ Սակայն 10,000 ԱՄՆ դոլարին համարժեք և ավել տարադրամի ներկրման համար լրացուցիչ փաստաթղթային գործարքներ անհրաժեշտ կլինեն։ Առանց մաքսային հարկերի կարելի է ներկրել անձնական օգտագործման իրեր՝ ընդհանուր 500 ԱՄՆ դոլլարից ոչ ավել արժեք և 50 կիլոգրամից ոչ ավել քաշ ունեցող, իսկ միջազգային փոստային ծառայությունների միջոցով՝ 20 կիլոգրամից ոչ ավել քաշ և 100 ԱՄՆ դոլլարից ոչ ավել արժողություն ունեցող։ Ալկոհոլային խմիչքների թույլատրելի սահմանաչափը 2 լիտրն է, իսկ ծխախոտինը՝ 50 տուփ։

 

Անվտանգություն

Հայաստանն ԱՊՀ երկրների ցանկում ամենաապահով երկրներից մեկն է՝ հանցագործությունների նվազագույն քանակով։ Զբոսաշրջիկները կարող են ապահով շրջել Հայաստանով մեկ և զբոսնել Երևանի փողոցներով թե՛ ցերեկը, և թե՛ գիշերը։ Միակ անհանգստանալու առիթը երթևեկությունն է. այցելուներին խորհուրդ է տրվում խիստ ուշադրություն դարձնել փողոց անցնելիս՝ նույնիսկ կանաչ լույսի ժամանակ։

Հեռախոսակապ

Բջջային հեռախոսների համար սիմ քարտեր հեշտությամբ կարելի է գնել երեք բջջային օպերատորներից ցանկացած մեկի խանութ սրահներից՝ "Beeline Armenia”, "VivaCell-MTS” կամ "UCOM"։ Բջջային կապը ծածկում է երկրի ամբողջ տարածքը՝ բացառությամբ որոշ կիրճերի և լեռների։ Կարելի է նաև զանգեր կատարելու քարտեր օգտագործել, որոնք կարելի է գնել կիոսկներից։ Քաղաքային հեռախոսի զանգահարելու համար անհրաժեշտ է հավաքել՝

00+374+քաղաքային կոդ+հեռախոսահամար։

Բջջային համարի զանգահարելու համար՝

00+374+բջջային օպերատորի համար+հեռախոսահ

 

Անհրաժեշտ հեռախոսահամարներ

Հրշեջ Փրկարար Ծառայություն - 101
ՀՀ Ոստիկանություն - 102
Շտապ Օգնություն - 103
Գազի Վթարային Ծառայություն - 104
Երևան քաղաքի հեռախոսահամարների տեղեկատու - 109
Ճշգրիտ ժամը - 110

Եղանակի տեսություն - 186
Երևանի երկաթուղի - 184
Զվարթնոց Միջազգային Օդանավակայան - 187
Կենտրոնական ավտոկայարան - 565370
Հյուսիսային ավտոկայարան - 621670
Հասցեների տեղեկատու - 539670

Արժույթ եւ բանկային գործունեություն

Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը դրամն է, շրջանառության մեջ են 1000, 5000, 10000, 20000, 50000, 100000 դրամ անվանական արժեքով թղթադրամներ և 10, 20, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամներ։ Փոխարժեքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելելլ Հայաստանի Կենտրոնական բանկի կայքը՝ www.cba.am։ 
Երևանի հյուրանոցների և խանութների մեծ մասն ընդունում են վճարումներ նաև կրեդիտ քարտերով։ 
Այլ երկրների տարադրամները հեշտությամբ հնարավոր է փոխանակել Երևանի և այլ քաղաքների բանկերում և տարադրամի փոխանակման կետերում։ 

 

Դեսպանատներ

Հայաստանում տեղակայված են աշխարհի տարբեր երկրների դեսպանատներ և դիվանագիտական կառույցներ։ Մանրամասների համար այցելեք Հայաստանի արտաքին գործերի նախարարության կայք՝ www.mfa.am։ 

Լեզու

Հայաստանի Հանրապետության  պետական լեզուն հայերենն է։ Բնակչության մեծամասնությունը տիրապետում է ռուսերենին։ Երիտասարդները տիրապետում են նաև անգլերենին։

ժամանակ

Հայաստանը գտնվում է GMT+4 ժամային գոտում:

Փոստային ծառայություններ

Փոստային գրասենյակները տարատեսակ ծառայություններ են առաջարկում, այդ թվում՝ նամակների և փաթեթների ուղարկում և ստացում, զանգեր Հայաստան և արտերկիր, տարադրամի փոխանակում, միջազգային և հանրային վճարովի զանգեր կատարելու քարտեր։ Երևանում բազմաթիվ փոստային գրասենյակներ կան։ Աշխատանքային ժամերը՝ 09:00-19:00։

էլեկտրականություն

Հայաստանում հոսանքի  ստանդարտ լարումը 220 վոլտ է։ 

Համացանց

Երևանում շատ ինտերնետային սրճարաններ կան։ Յուրաքանչյուր ժամի համար արճեքը մոտ 200-300 դրամ է (մոտ 0․6-0․9 USD):

  1. Աֆղանստան (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  2. Ալժիր (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  3. Անգոլա (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  4. Բանգլադեշ (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  5. Բենին (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  6. Բոթսվանա (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  7. Բուրկինա Ֆասո (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  8. Բուրունդի (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  9. Կամերան (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  10. Գամբիտ (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  11. Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  12. Չադ (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  13. Կոմորյան Կղզիներ (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  14. Կոնգո (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  15. Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  16. Կոտ դ՚Իվուար (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  17. Ջիբուտի(քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  18. Եգիպտոս (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  19. Հասարակածային Գվինեա (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  20. էրիթրեա (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  21. Եթովպիա (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  22. Գաբոն (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  23. Զամբիա (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  24. Գվինեա (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  25. Գվինեա Բիսաա (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  26. Կենիա(քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  27. Լեսոտո (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  28. Լիբերիա (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  29. Լիբիա (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  30. Մադագասկար (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  31. Մալավի (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  32. Մալի (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  33. Մավրիտանիա (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  34. Նամիբիա (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  35. Սիեռա Լեոնե (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  36. Մոզամբիկ (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  37. Նեպալ (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  38. Նիգեր (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  39. Նիգերիա (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  40. Պակիստան (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  41. Պաղեստին ( ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  42. Ռաանդա (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  43. Սուրբ Ելենայի Կզղի (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  44. Սան Տոմե և Պրինցիպի (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  45. Սաադյան Արաբիա (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող
  46. Սենեգալ (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  47. Սեյշելյան Կղզիներ (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  48. Սիեռա Լեոնե (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  49. Սոմալի (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  50. Հարավային Սուդան (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  51. Շրի Լանկա (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  52. Սուդան (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  53. Սվազիլենդ (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  54. Սիրիա (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  55. Տանզանիա (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  56. Տոգո (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  57. Թունիս (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  58. Գանա (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  59. Մարոկկո (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  60. Ուգանդա (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  61. Վիետնամ (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  62. Զամբիա(քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք) անձինք)
  63. Զիմբաբվե (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  1. Անդորրայի Իշխանություն
  2. Ավստրիայի Հանրապետություն
  3. Բելգիայի Թագավորություն
  4. Բրազիլիայի դաշնային հանրապետություն
  5. Բուլղարիայի Հանրապետություն
  6. Խորվաթիայի Հանրապետություն
  7. Կիպրոսի Հանրապետություն
  8. Չեխիայի Հանրապետություն
  9. Դանիայի Թագավորություն
  10. էստոնիայի Հանրապետություն
  11. Ֆինլանդիայի Հանրապետություն
  12. Ֆրանսիայի Հանրապետություն
  13. Գերմանիայի Դաշնության Հանրապետություն
  14. Հունաստանի Հանրապետություն
  15. Հունգարիա
  16. Իսլանդիա
  17. Իռլանդիայի Հանրապետություն
  18. Իտալիայի Հանրապետություն
  19. Լատվիայի Հանրապետություն
  20. Լիխտենշտեյնի Կոմսություն
  21. Լիտվայի Հանրապետություն
  22. Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  23. Մալթայի Հանրապետություն
  24. Մոնակոյի Իշխանություն
  25. Մոնտենեգրո
  26. Նորվեգիայի Թագավորություն
  27. Լեհաստանի Հանրապետություն
  28. Պորտուգալիայի Հանրապետություն
  29. Ռումինիայի Հանրապետություն
  30. Սան Մարինոյի Հանրապետություն
  31. Սլովակիայի Հանրապետություն
  32. Իսպանիայի Թագավորություն
  33. Շվեդիայի Թագավորություն
  34. Շվեյցարիայի Համադաշնություն
  35. Վատիկան (Սուրբ Աթոռ)
  36. Արաբական Միացյալ էմիրություններ
  37. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն
  38. Ամերիկայի Միացյալ Նահանգներ
  39. Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն