Ցուցադրել բաժինները

Նախագիծ, որի ստեղծման համար հիմք են հանդիսացել հասարակությունների, մշակույթների, տեխնոլոգիաների և որ ամենակարևորն է՝ երիտասարդների միջև միջդիսցիպլինար և գաղափարական ամուր կապի ստեղծման արդիական հիմնահարցերը, արդիական ոչ միայն Հայասատնի, այլ նաև ամբողջ աշխարհի համար: Մեկնարկելով Հայաստանում, ներգրավելով աշխարհը՝ ստեղծել համամարդակային միտումներ կրթության, գիտության, մշակույթի և դրանց զարգացման հեռանկարային հարթություններում:

Ամառային դպրոցը վայր է, որտեղ ուսանողներին կամ դպրոցականներին կարճ ժամանակահատվածում մատուցվում են կրթական դասընթացներ՝ համապատասխան սեղմ ուսումնական ծրագրերով և մեթոդներով: Որոշ դեպքերում վերոնշյալ դասընթացները համատեղված են նաև  ժամանցի հետ: Բազմաթիվ տարատեսակ ամառային դպրոցներ են կազմակերպվում ամբողջ աշխարհում՝ և՛ ակադեմիական, և՛ ոչ ակադեմիական առարկաների շրջանակներում։ Ամառային դպրոցները հիմնադրվել և զարգացում են ապրել նախորդ դարում և արդեն դարձել են եվրոպական և ամերիկյան կրթական համակարգի անբաժանելի մի մասը: Ամառային դպրոցների մեծ մասն անցկացվում են ամառային արձակուրդների ընթացքում, սակայն կան նաև նման ձևով կազմակերպվող ձմեռային և գարնանային դպրոցներ: 

Գործունեությունը

EPIC-ը իր ձևաչափով Հայաստանում և տարածաշրջանում նմանը չունեցող ուսանողական ամառային դպրոց է, որը եվրոպական և ամերիկյան ամառային դպրոց-ճամբարների և նմանատիպ նախագծերի միավորումն է։ EPIC-ի առանձնահատկությունն այն է, որ այն հնարավորություն է ընձեռում ուսանողներին ընտրել իրենց նախընտրելի և հոգեհարազատ առարկան և դասընթացը նշված ցանկից։ Մասնակցելով EPIC-ին՝ ուսանողը հնարավորություն է ունենում հաղորդակցվելու աշխարհի տարբեր երկրներից ժամանած ուսանողների հետ, ինչպես նաև տարբեր ոլորտների մասնագետների հետ, որն էլ նպաստում է նրանց անձնային և մասնագիտական աճին։

EPIC-ը հապավում է, որը ներառում է չորս կարևոր և նախագծի համար առանցքային ու իմաստալից բառ․

EPIC - Educate, Play, Inspire, Create. Կրթել, խաղալ, ոգեշնչել, ստեղծագործել?

Educate-կրթել,

Play-խաղալ,

Inspire-ոգեշնչել,

Create-ստեղծագործել։

Իսկ ինչո՞ւ կրթել, խաղալ, ոգեշնչել ու ստեղծագործել։

EPIC-ում կրթվելու ենք լավագույն մասնագետների առաջնորդությամբ՝ խորացնելով մեր գիտելիքները մեզ հետաքրքրող ոլորտներում։

EPIC-ում խաղալու ենք բազմաթիվ հետաքրքիր խաղեր՝ թե՛ մարմինը, թե՛ միտքը մարզելու և առողջ պահելու համար։

EPIC-ում լինելու ենք աշխույժ և ստեղծագործ, ոգեշնչվելու ենք անվանի մարդկանց հաջողություններով և ոգեշնչելու ենք միմյանց։

EPIC-ում ստացած նոր գիտելիքները, զգացումները և էներգիայի հսկայական պաշարն օգտագործելու ենք ստեղծագործելու և արարելու համար։ Յուրաքանչյուր կրթական հարթակի դասընթացի վերջնարդյունքը լինելու են ուսանողների ստեղծած ինքնուրույն նախագծերը, որոնք կարող են դառնալ հիմք՝ իրենց հետագա գիտական աշխատանքների համար։

Մեր նպատակը և առաքելությունը

EPIC-ի կարևորագույն առաքելությունն է Հայաստանը ներկայացնել ոչ միայն պատմամշակութային տեսանկյունից, այլ նաև ցույց տալ, որ այն մեծ պոտենցիալ ունի դառնալու հզոր կրթական կենտրոն, որտեղ կստեղծվի հարթակ տարբեր ժողովուրդների, մշակույթների և աշխարհայացքների կրողների շփման համար՝ միավորելով աշխարհի տարբեր ծայրերում ապրող ուսանողներին՝ տարբեր ոլորտներում նրանց գիտելիքների խորացման նպատակով։

Հաշվի առնելով ամբողջ աշխարհում կրթության դերի կարևորությունը և դրա մատուցման արդիական համարվող ձևերը` կազմակերպիչները հետապնդում են հետևյալ նպատակները․

  • կրթությունն ու դրա մատուցման տարաբնույթ մեթոդներն ավելի հասանելի դարձնել ուսանողներին,
  • նպաստել ուսանողների մասնագիտական աճին,
  • ստեղծել հարթակ՝ աշխարհի տարբեր երկրների ուսանողների համախմբման և փորձի փոխանակման համար,
  • երիտասարդներին ընձեռել բացառիկ հնարավորություն՝ հանդիպելու անվանի մարդկանց հետ,
  • հնարավորություն տալ տաղանդավոր երիտասարդներին ներկայացնելու իրենց գաղափարները և զարգացնել դրանք՝ դարձնելով նախագծեր,
  • երիտասարդների համար ստեղծել հնարավորություն համատեղելու կրթությունը հաճելի ժամանցի հետ:

EPIC-ի առանձնահատկությունները

Ինչո՞վ է EPIC-ը տարբերվում այլ նմանատիպ նախագծերից․ այն իր ձևաչափով յուրօրինակ է ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում։ EPIC-ի կարևորագույն յուրահատկությունն այն է, որ այն մեծապես կարևորում է ուսանողների անձնական հետաքրքրություններն ու նախասիրությունները, որն էլ թույլ է տալիս ուսանողներին  անձամբ ընտրել կրթական դասընթացները։ Մեր դպրոց-ճամբարի բոլոր մասնակիցները, նախապես լրացնելով մասնակցության հայտը, ստանում են հնարավորություն ընտրելու իրենց իսկ հետաքրքրող մասնագիտական ոլորտը, թեման, վարպետության դասերը, սպորտաձևը և, վերջապես, հոգեհարազատ արվեստի ժանրը։ Նախագծի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կստանան բացի ուսումնական, մասնագիտական ծրագրերից, մասնակցելու նախապես կազմակերպված սպորտային, ժամանցային և մշակութային տարաբնույթ միջոցառումների և էքսկուրսիաների, որոնց ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ավելին իմանալու Հայաստանի մասին։ Մենք ձեզ հետ ստեղծելու ենք մի յուրօրինակ EPIC միջավայր, որը կմիավորի աշխարհի տարբեր երկրներում ապրող հազարավոր ուսանողների՝ ստեղծելով հարթակ տարբեր ազգերի ներկայացուցիչների շփման, մշակույթների, աշխարհայացքների ու փորձի փոխանակման համար։ Այն նաև հիանալի հնարավորություն է սեփական նվաճումների մասին խոսելու, պատմելու ու ներկայացնելու՝ դրանով իսկ ստեղծելով հանգույց աշխարհի տարբեր անկյուններում սովորող, ապրող ու ստեղծագործող ուսանողների միջև։

Ինչո՞ւ ընտրել EPIC-ը

Ինչո՞ւ մասնակցել EPIC-ին։ Պատասխանն ակնհայտ է․ ուղղակի անհնար է չմասնակցել։ 

EPIC-ն այն աննախադեպ նախագիծն է, որը պարզապես չի կարելի բաց թողնել։ Չէ՞ որ ամբողջ կյանքում երազել ենք նման նախագծի մասին, որը նոր ընթացք կհաղորդի մեր կյանքին՝ այն լցնելով բազմապիսի հաճելի իրադարձություններով, և ոգեշնչման նոր աղբյուր կհանդիսանա մեզ համար։ 

EPIC-ում ստեղծելու ենք մեր նոր ու տարբերվող աշխարհը՝ լի հետաքրքիր գիտելիքներով, սիրելի զբաղմունքներով, նոր ընկերներով և բազմաբնույթ միջոցառումներով։

EPIC-ն այն սիրելի վայրն է, ուր ցանկանում ես նորից ու նորից վերադառնալ, քանզի այստեղ կարող ես իրականացնել քո երազանքները, ստանալ գիտելիքներ քո նախընտրած բնագավառներից և ձեռք բերել ընկերներ աշխարհի ամենատարբեր ծայրերից։

 

Ի՞նչ ձեռք կբերեք EPIC-ից

EPIC-ը ձեր ամառային հանգիստը կդարձնի անմոռանալի և նոր գույներ կհաղորդի ձեր կյանքին։ Լինելով EPIC-ի մի մասնիկը՝ կստանաք լավ կրթություն բարձրակարգ մասնագետների կողմից, ձեռք կբերեք նոր ընկերներ աշխարհի տարբեր անկյուններից, հնարավորություն կունենաք մասնակցելու բազմաթիվ մշակութային և սպորտային միջոցառումների, առիթ կունենաք հանդիպելու համաշխարհային խոսնակների, կուսումնասիրեք պատմամշակութային խոշոր ժառանգություն ունեցող մի երկիր, որը կոչվում է Հայաստան։

Նոր զգացողություններ, նոր ծանոթություններ, նոր ընկերներ, նորը բացահայտելու հնարավորություններ, անմոռանալի ժամանց, հետաքրքիր միջոցառումներ, ազատություն և ավելին:

 

Հայաստանի բնակչությունը 3․3 միլիոն է։ Հայաստանի ամենամեծ քաղաքը մայրաքաղաք Երևանն է (1․5 միլիոն բնակիչ)։ Այժմ Հայաստանի տարածքը 29․8 հազար քառակուսի կիլոմետր է։ Հայաստանը գտնվում է Առաջավոր Ասիայի հյուսիսում ՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմուտքում։ Հայաստանը լեռնային երկիր է։ Պետական լեզուն հայերենն է։ Հատկապես ավելի ավագ սերնդի ներկայացուցիչները լավ են տիրապետում ռուսաց լեզվին։ Տարածքի 76.5%-ը ծովի մակերևույթից 1.000-2.500մ բարձրության վրա է։ Ամենաբարձր կետն Արագած լեռն է՝ 4.090մ, և ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը՝ 375մ։ Հայաստանը հարուստ է ջրային պաշարներով։

Հայաստանը հնագույն երկիր է: Այն պատկերված է շատ քարտեզների վրա, այդ թվում՝ Բաբելոնյան կավե քարտեզի (մարդկության ամենահին քարտեզ)` որպես հզոր պետություն: Հայաստանում դեռ հնարավոր է տեսնել հնագույն քաղաքակրթության հետքեր, որոնցից է հզոր Ուրարտու թագավորության ամրոց Էրեբունին, որտեղից սկիզբ է առել այժմյան Երևանը: Երևանն ունի ավելի քան 2800 տարվա պատմություն:

Հետաքրքրական է նաև Մեծամորի մասին տեղեկությունը, որտեղ նույնիսկ 5000 տարի առաջ գործել են մեծ մետալուրգիական կենտրոն և աստղադիտարան: Մեկ այլ հայտնի վայր է Հայաստանի հարավում գտնվող 7500 տարեկան Քարահունջի աստղադիտարանը, որը նվիրված էր գլխավոր հեթանոսական աստծուն: Այստեղից ոչ շատ հեռու  կան հազարավոր ժայռապատկերներ՝ արված մեր թվարկությունից առաջ 6-ից 2-րդ հազարամյակներում:

Ամառը Հայաստանում

Կլիման Արարատյան դաշտում չոր ցամաքային է՝ շոգ ամառներով և ցուրտ ձմեռներով։ Գարունը, ամառը և աշունը ամենաթեժ շրջաններն են զբոսաշրջիկների համար։ Այդ ժամանակահատվածում բազմաթիվ հետաքրքաշարժ իրադարձություններ ու փառատոններ են տեղի ունենում․ քաղաքները վերակենդանանում են, փողոցները լցվում են գույներով, օդում տիրում է տոնական մթնոլորտ։ Ամենահայտնի տոներից մեկը Վարդավառն է․ ավանդույթի համաձայն՝ մարդիկ ջուր են ցողում միմյանց վրա, և, համարվում է, որ այդ եղանակով մարդը ձերբազատվում է հիվանդություններից։

Ի՞նչ կարելի է տեսնել Հայաստանում

Երևանը

Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է և ամենամեծ քաղաքը։ Հայաստանն ուսումնասիրելը անհրաժեշտ է սկսել հենց մայրաքաղաք Երևանից։ Հանրապետության հրապարակում են գտնվում Երևանի երգող ու պարող շատրվանները։ Բարձրանալով Կասկադի աստիճաններով՝ կարելի է տեսնել տարատեսակ հետաքրքիր արձաններ, իսկ ուրբաթ երեկոները այստեղ կարելի է վայելել կենդանի ջազ երաժշտություն։ ։Արժե նաև այցելել Վերնիսաժ՝ հուշանվերների և արվեստի գործերի տոնավաճառ՝ բաց երկնքի տակ։ Վերնիսաժը գործում է հանգստյան օրերին։  Խորհուրդ ենք տալիս զբոսնել գերժամանակակից Հյուսիսային պողոտայում և հարմարավետ օղակաձև զբոսայգում, որոնք հայտնի են իրենց հարմարավետ սրճարաններով։

Սևանա լիճը

Սևանա լիճը, որը գտնվում է Երևանից 66կմ հյուսիս-արևելք, ամռանը Հայաստանի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է ոչ միայն տեղացիների, այլև զբոսաշրջիկների համար։ 1,900մ բարձրության վրա տեղակայված Սևանա լիճը համարվում է աշխարհի ամենաբարձր լճերից մեկը։ Երբեմն նույնիսկ թվում է, թե այն իսկական լեռնային լիճ է․կապույտ ջուրը միաձուլվում է երկնքին։ Իր լազուր ջրերի գեղեցկության շնորհիվ Սևանը համարվում է «Հայաստանի մարգարիտը»։ Լճում կարելի է նավով կամ լաստանավով (катамаран) զբոսանքի գնալ, համտեսել ամենահամեղ ձկները կամ ուղղակի հանգստանալ՝ վայելելով հրաշագեղ տեսարանը։ Սևանը նաև հայտնի է իր էնդեմիկ իշխան ձկով․ դրանից այստեղ պատրաստում են հրաշալի խորոված, որ մատուցվում է տեղական ռեստորաններում։

Բյուրականի աստղադիտարանը

Բյուրականի աստղադիտարանը հիմնադրվել է 1946 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ, ով եղել է աստղադիտարանի առաջին տնօրենը: Աստղադիտարանը գտնվում է հանրապետության ամենաբարձր լեռան՝ գեղատեսիլ Արագածի հարավային լանջին: Աստղադիտարանում տեղակայված է հինգ աստղադիտակ, որոնցից են Կասեգրեյնի ռեֆլեկտորը (2.6մ) և Շմիդտի աստղադիտակը (2մ):

Նորավանքը

Նորավանքը կառուցվել է 13-րդ դարում Արփա գետի կիրճից ոչ հեռու՝ տեղական կամիր ժայռերով։ Այն հայկական կրոնական ճարտարապետության հրաշալի գանձ է։ Այստեղ կարելի է տեսնել նրբագեղ քանդակներ և խաչքարեր՝ ստեղծված հայտնի վարպետ Մոմիկի ձեռքով։ Յուրահատուկ է երկհարկանի Սուրբ Աստվածածին եկեղեցին․  Երկրորդ հարկի մատուռ կարելի է բարձրանալ միայն դրսի նեղ, սալիկապատ աստիճաններով։ Համալիրը ներառում է նաև Սուրբ Ստեփանոսի Նախավկա եկեղեցին և Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ավերակները: 13-րդ և 14-րդ դարերում վանքը եղել է Սյունիքի մարզի եպիսկոպոսի նստավայրը` Հայաստանի խոշորագույն կրոնական, մշակութային և կրթական կենտրոններից մեկը:

Տաթևի վանքը և «ՏաԹևեր» ճոպանուղին

Միջնադարյան Հայաստանի կրոնական, մշակութային և գիտական կարևորագույն կենտրոններից մեկն է։ Տաթևի վանք հասնելու համար անհրաժեշտ է օգտվել ճոպանուղուց, որը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար ճոպանուղի (5752 մետր)։ Վանքը ստեղծվել է 839 թվականին։ Ավանդության համաձայն, երբ ճարտարապետը կառուցել է վանքը, աղոթքներում նա խնդրել է Սուրբ Հոգուն տալ իրեն թևեր, որպեսզի թռչի։ Հենց այդ պատճառով վանքը ունի Տաթև անունը, որը հայերենից թարգմանվում է՝ «տուր թևեր»։ Վանական համալիրը ներառում է Սուրբ Աստվածածին, սուրբ առաքյալներ Պետրոսի և Պողոսի տաճարները , ինչպես նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Վանքը գտնվում է ժայռոտ լեռնաշղթայի վրա, որտեղից սկիզբ է առնում Որոտան գետի կիրճը:

Գառնի բազալտե սիմֆոնիան

Կոտայքի մարզում Գառնի անունով մի գեղեցիկ կիրճ կա, որը հայտնի է իր յուրօրինակ բազալտե գլաններով: Երկրաբանական գործընթացների արդյունքում հիասքանչ, արհեստական թվացող այս ժայռերն են գոյացել, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից և հսկայական երգեհոն են հիշեցնում։ Այժմ այն կոչվում է «Քարերի սիմֆոնիա» կամ «Բազալտե երգեհոն»: Իսկապես, եթե հեռվից նայենք կիրճին, ապա շատ ժայռեր հսկայական երգեհոն կթվան։

Ինչպե՞ս հասնել Հայաստան

Ժամանել Հայաստան ինքնաթիռով

Ժամանել Հայաստան ինքնաթիռով

Հայաստանն ունի տարածաշրջանում լավագույն օդանավակայաններից մեկը։ Հայաստանի գլխավոր օդանավակայան Զվարթնոցը մայրաքաղաք Երևանից 12 կիլոմետր հեռավորության վրա է։

Դեպի Երևան չվերթներ ունեցող քաղաքներն են․

 

Փարիզ Միներալնի վոդի Կիև Վորոնեժ
Վիեննա Թեհրան Եկատերինբուրգ Թբիլիսի
Աթենք Մոսկվա Սանկտ-Պետերբուրգ Ակտաու
Բարսելոնա Կրասնոդար Դուբայ Բեյրութ
Վարշավա Սամարա Թելավիվ Իստանբուլ
Սոչի Ռոստով Նովոսիբիրսկ  
Շարժա Դոհա Մինսկ  
 
Air France Air Company Scat UTAIR Air Arabia Mahanair
Austrian Airlines Atlasjet Middle East Airlines Asseman Airline
Armenia Air Company Siberia airlines Lot Polish Airlines Ural Airlines
Aeroflot Russian Airlines Vim Avia Aegean Airlines Qatar Airlines
Ukraine Airlines Flydubai Belavia  
Ժամանել Հայաստան գնացքով

Դեպի Հայաստան գնացք ժամանում է միայն Վրաստանից։ Կա երկու գնացք․ Թբիլիսի-Երևան, որն աշխատում է ամբողջ տարին (տևողությունը մոտ 10 ժամ) և Բաթումի Երևան, որն աշխատում է հունիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում (տևողությունը մոտ 15 ժամ)։ Տոմսերի գները սկսվում են 25-30 ԱՄՆ դոլլարից։ Գնացքի պայմանները և սպասարկումը չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին, սակայն այն բավականին արդյունավետ տարբերակ է։ Գնացքները մաքուր են և ապահով։ Վրաստան այցելելու դեպքում, կարելի է այնտեղից հեշտությամբ գնացքով գալ Հայաստան։

Ժամանել Հայաստան մեքենայով

Հայաստան մեքենայով այցելելը բավականին հեշտ է։ Հայաստան մուտք գործելու համար կա երկու ճանապարհ՝  Վրաստանից և Իրանից։ Սեփական մեքենա չունենալու դեպքում հնարավոր է վարձել  կամ վարորդի հետ գալ։ Սահմանային գործընթացները բարդ չեն, ուստի հեշտությամբ հնարավոր է մուտք գործել Հայաստան թե՛ սեփական և թե՛ վարձու մեքենայով։

Ժամանել Հայաստան ավտոբուսով

Ամեն օր մեծ տուրիստական ավտոբուսներ են Հայաստան ժամանում Վրաստանից և Իրանից։ Այս ավտոբուսների մեծամասնությունը պատկանում է տուրիստական ընկերությունների, որոնք կազմակերպում են տուրեր, այցելություններ, փոխադրումներ և այլ ծառայություններ դեպի Կովկաս, այդ թվում և Հայաստան։ Տոմսերի արժեքը Թբիլիսիից կազմում է 20-35 դոլար։ Կանոնավոր ավտոբուսային ուղևորություններ են իրականացվում Իրանի և Հայաստանի միջև։ Այս ժամանակակից ավտոբուսները ուղևորվում են Հայաստան Թեհրանից և Թավրիզից։ Տոմսի արժեքը 50-60 դոլարի սահմանում է։ Տոմսեր կարելի է ձեռք բերել իրանական տուրիստական ընկերություններից։

Վիզա

 

ԱՄՆ-ի, Բրազիլիայի, Ուրուգվայի, Ռուսաստանի և Արաբական Էմիրությունների քաղաքացիները Հայաստանի մուտքի վիզայի կարիք չունեն։

Հետևյալ երկրների քաղաքացիները կարող են վիզա ստանալ միայն պաշտոնական հրավերով։ Մնացյալ երկրների քաղաքացիները կարող են վիզա ստանալ առցանց՝ - https://evisa.mfa.am/ այլ երկրներում Հայաստանի դեսպանություններից կամ Հայաստան այցելելու ժամանակ՝ սահմանային ստուգման վայրերից։ Տուրիստական վիզան 21 օրվա համար տրվում է վիզայի դիմելաձևը լրացնելուց անմիջապես հետո, իր մեջ ներառում է լուսանկար, առնվազն 4 ամիս վավերականություն ունեցող անձնագրի օրիգինալը և 3000AMD (7 USD-ին համարժեք) վճար։ Վիզայի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՀՀ արտաքին գործերի նախարարության կայքից (www.mfa.am)։ Այլ երկրներում Հայաստանի դեսպանատների միջոցով վիզա ստանալը, սովորաբար, 7 աշխատանքային օր է տևում։ Հայաստան ժամանելիս վիզա ստանալը, սովորաբար, տևում է 15 րոպե։

Մաքսային կանոնակարգերը

Արգելված է երկիր ներկրել թմրանյութեր և զենքեր (բացառությամբ՝ որսորդական սարքավորումների, որոնց համար հատուկ կանոնակարգ գոյություն ունի)։ Հատուկ լիազորություն է անհրաժեշտ՝ անտիկ իրերի, ակնեղենի և արվեստի գործեր ներկրելու և արտահանելու համար։ Տարադրամի ներկրումը սահմանաչափ չունի։ Սակայն 10,000 ԱՄՆ դոլարին համարժեք և ավել տարադրամի ներկրման համար լրացուցիչ փաստաթղթային գործարքներ անհրաժեշտ կլինեն։ Առանց մաքսային հարկերի կարելի է ներկրել անձնական օգտագործման իրեր՝ ընդհանուր 500 ԱՄՆ դոլլարից ոչ ավել արժեք և 50 կիլոգրամից ոչ ավել քաշ ունեցող, իսկ միջազգային փոստային ծառայությունների միջոցով՝ 20 կիլոգրամից ոչ ավել քաշ և 100 ԱՄՆ դոլլարից ոչ ավել արժողություն ունեցող։ Ալկոհոլային խմիչքների թույլատրելի սահմանաչափը 2 լիտրն է, իսկ ծխախոտինը՝ 50 տուփ։

 

Անվտանգություն

Հայաստանն ԱՊՀ երկրների ցանկում ամենաապահով երկրներից մեկն է հանցագործությունների նվազագույն քանակով։ Զբոսաշրջիկները կարող են ապահով շրջել Հայաստանով մեկ և զբոսնել Երևանի փողոցներով թե՛ ցերեկը և թե՛ գիշերը։

Հեռախոսակապ

Բջջային հեռախոսների համար հեշտությամբ սիմ քարտեր կարելի է գնել բջջային օպերատորներից ցանկացած մեկի խանութ սրահներից՝ "Beeline Armenia”, "VivaCell-MTS”, "UCOM"։ Բջջային կապը ընդգրկում է երկրի ամբողջ մակերեսը ։ Կարելի է նաև զանգերի համար քարտեր օգտագործել, որոնք կարելի է գնել կրպակներից։ Քաղաքային համարի զանգահարելու համար անհրաժեշտ է հավաքել՝

00+374+քաղաքային կոդ+հեռախոսահամար։

Բջջային համարի զանգահարելու համար՝

00+374+բջջային օպերատորի համար+հեռախոսահամար։

 

Անհրաժեշտ հեռախոսահամարներ

Հրշեջ Փրկարար Ծառայություն - 101
ՀՀ Ոստիկանություն - 102
Շտապ Օգնություն - 103
Գազի Վթարային Ծառայություն - 104
Երևան քաղաքի հեռախոսահամարների տեղեկատու - 109
Ճշգրիտ ժամը - 110

Եղանակի տեսություն - 186
Երևանի երկաթուղի - 184
Զվարթնոց Միջազգային Օդանավակայան - 187
Կենտրոնական ավտոկայարան - 565370
Հյուսիսային ավտոկայարան - 621670
Հասցեների տեղեկատու - 539670

Արժույթ եւ բանկային գործունեություն

Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը դրամն է, շրջանառության մեջ են 1000, 5000, 10000, 20000, 50000, 100000 դրամ անվանական արժեքով թղթադրամներ և 10, 20, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամներ։ Փոխարժեքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելելլ Հայաստանի Կենտրոնական բանկի կայքը՝ www.cba.am։ 
Երևանի հյուրանոցների և խանութների մեծ մասն ընդունում են վճարումներ նաև կրեդիտ քարտերով։ 
Այլ երկրների տարադրամները հեշտությամբ հնարավոր է փոխանակել Երևանի և այլ քաղաքների բանկերում և տարադրամի փոխանակման կետերում։ 

 

Դեսպանատներ

Հայաստանում տեղակայված են աշխարհի տարբեր երկրների դեսպանատներ և դիվանագիտական կառույցներ։ Մանրամասների համար այցելեք Հայաստանի արտաքին գործերի նախարարության կայք՝ www.mfa.am։ 

Լեզու

Հայաստանի Հանրապետության  պետական լեզուն հայերենն է։ Բնակչության մեծամասնությունը տիրապետում է ռուսերենին։ Երիտասարդները տիրապետում են նաև անգլերենին։

ժամանակ

Երևանյան ժամանակը տարբերվում է Մոսկվայի ժամանակից 1 ժամով։

Փոստային ծառայություններ

Փոստային գրասենյակները տարատեսակ ծառայություններ են առաջարկում, այդ թվում՝ նամակների և փաթեթների ուղարկում և ստացում, զանգեր Հայաստան և արտերկիր, տարադրամի փոխանակում, միջազգային և հանրային վճարովի զանգեր կատարելու քարտեր։ Երևանում բազմաթիվ փոստային գրասենյակներ կան։ Աշխատանքային ժամերը՝ 09:00-19:00։

էլեկտրականություն

Հայաստանում հոսանքի  ստանդարտ լարումը 220 վոլտ է։ 

Համացանց

Երևանում շատ ինտերնետային սրճարաններ կան։ Յուրաքանչյուր ժամի համար արճեքը մոտ 200-300 դրամ է (մոտ 0․6-0․9 USD):

  1. Աֆղանստան (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  2. Ալժիր (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  3. Անգոլա (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  4. Բանգլադեշ (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  5. Բենին (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  6. Բոթսվանա (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  7. Բուրկինա Ֆասո (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  8. Բուրունդի (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  9. Կամերան (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  10. Գամբիտ (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  11. Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  12. Չադ (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  13. Կոմորյան Կղզիներ (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  14. Կոնգո (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  15. Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  16. Կոտ դ՚Իվուար (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  17. Ջիբուտի(քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  18. Եգիպտոս (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  19. Հասարակածային Գվինեա (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  20. էրիթրեա (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  21. Եթովպիա (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  22. Գաբոն (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  23. Զամբիա (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  24. Գվինեա (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  25. Գվինեա Բիսաա (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  26. Կենիա(քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  27. Լեսոտո (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  28. Լիբերիա (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  29. Լիբիա (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  30. Մադագասկար (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  31. Մալավի (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  32. Մալի (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  33. Մավրիտանիա (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  34. Նամիբիա (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  35. Սիեռա Լեոնե (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  36. Մոզամբիկ (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  37. Նեպալ (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  38. Նիգեր (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  39. Նիգերիա (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  40. Պակիստան (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  41. Պաղեստին ( ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  42. Ռաանդա (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  43. Սուրբ Ելենայի Կզղի (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  44. Սան Տոմե և Պրինցիպի (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  45. Սաադյան Արաբիա (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող
  46. Սենեգալ (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  47. Սեյշելյան Կղզիներ (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  48. Սիեռա Լեոնե (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  49. Սոմալի (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  50. Հարավային Սուդան (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  51. Շրի Լանկա (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  52. Սուդան (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  53. Սվազիլենդ (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  54. Սիրիա (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  55. Տանզանիա (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  56. Տոգո (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  57. Թունիս (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  58. Գանա (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  59. Մարոկկո (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  60. Ուգանդա (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  61. Վիետնամ (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  62. Զամբիա(քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք) անձինք)
  63. Զիմբաբվե (քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք)
  1. Անդորրայի Իշխանություն
  2. Ավստրիայի Հանրապետություն
  3. Բելգիայի Թագավորություն
  4. Բրազիլիայի դաշնային հանրապետություն
  5. Բուլղարիայի Հանրապետություն
  6. Խորվաթիայի Հանրապետություն
  7. Կիպրոսի Հանրապետություն
  8. Չեխիայի Հանրապետություն
  9. Դանիայի Թագավորություն
  10. էստոնիայի Հանրապետություն
  11. Ֆինլանդիայի Հանրապետություն
  12. Ֆրանսիայի Հանրապետություն
  13. Գերմանիայի Դաշնության Հանրապետություն
  14. Հունաստանի Հանրապետություն
  15. Հունգարիա
  16. Իսլանդիա
  17. Իռլանդիայի Հանրապետություն
  18. Իտալիայի Հանրապետություն
  19. Լատվիայի Հանրապետություն
  20. Լիխտենշտեյնի Կոմսություն
  21. Լիտվայի Հանրապետություն
  22. Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  23. Մալթայի Հանրապետություն
  24. Մոնակոյի Իշխանություն
  25. Մոնտենեգրո
  26. Նորվեգիայի Թագավորություն
  27. Լեհաստանի Հանրապետություն
  28. Պորտուգալիայի Հանրապետություն
  29. Ռումինիայի Հանրապետություն
  30. Սան Մարինոյի Հանրապետություն
  31. Սլովակիայի Հանրապետություն
  32. Իսպանիայի Թագավորություն
  33. Շվեդիայի Թագավորություն
  34. Շվեյցարիայի Համադաշնություն
  35. Վատիկան (Սուրբ Աթոռ)
  36. Արաբական Միացյալ էմիրություններ
  37. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն
  38. Ամերիկայի Միացյալ Նահանգներ
  39. Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն

Կազմակերպիչներ


Աջակիցներ


Համալսարաններ


Գործընկերներ

Մեր հաջողության պատմությունը

«Արմենիա Թրավել» ընկերությունը Հայաստանի  առաջատար տուրիստական գործակալություններից է։ Շնորհիվ իր հավասարակշռված, պատասխանատու ու հետևողական քաղաքականության, ինչպես նաև աշխատակազմի բարձր որակավորման ու արհեստավարժության՝ ընկերությունը արդեն 20 տարուց ավելի է զբաղեցնում է առաջատար դիրքեր տուրիստական բազմազան ծառայությունների , ավիատոմսերի և բեռնափոխադրումների ոլորտներում։

chakert 
 
Ինձ շատ է դուր եկել ԷՊԻԿ-ում անկացրած ժամանակը: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր կազմակերպիչներից և մեր կամավորներից նման մթնոլորտ ստեղծելու համար: Ես անցա ՚Նախագծերի կառավարում՚ դասընթացը և իմ ամբողջ ձեռք բերած տեղեկատվությունը նորություն էր: Կարծում եմ՝ դա օգտակար փորձ էր ինձ համար, և ես կփորձեմ դրանք կիրառել իմ կյանքում: Ինձ նաև դուր եկավ մեր դասախոսը. հիանալի էր, շփվող և նորից ու նորից պատրաստ բացատրելու: Ամենատպավորիչ միջոցառումը EPICROCK Fest-ն էր: Նախկինում երբևէ չէի մասնակցել նման միջոցառման և ես ապշած էի մասշտաբայնությունից: Մեզ միացան նաև Երևանից իմ ընկերները, և մենք անցկացրինք մեր կյանքի լավագույն երկու օրը: Ինձ դուր եկավ վրացական The Black Marrows խումբը, և ես կցանկանայի հանդիպել նրանց նաև հաջորդ անգամ: Նաև ես հանդիպեցի շատ ու շատ հետաքրքիր մարդկանց ամբողջ Հայաստանից. Նրանք ամենասկզբունքային մարդիկ էին: Մենք կփորձենք կապ պահպանել միմյանց հետ: Ես խորհուրդ կտամ վերցնել տաք հագուստ, քանի որ երեկոները շատ ցուրտ է լինում՝ չնայած օրվա ընթացքում եղանակը հաճելի է, հատկապես շոգ Երևանից հետո: ՄԵնք հագնում էինք հատուկ ԷՊԻԿ համազգեստներ բոլոր միջոցառումների ընթացքում, բայց ավելի լավ կլիներ, եթե մասնակիցները հնարավորություն ունենային իրենք ընտրելու իրենց հագուկապը: Մասնակիցներին տրվում էր ցանկացած անհրաժեշտ պարագա՝ գրիչներ, մատիտներ, հատուկ թղթեր, նոթատետր, և կարիք չկար դրանք նախապես վերցնելու: Կարծում եմ՝ ես կրկին կմասնակցեմ նախագծին, քանի որ մենք կարողանում ենք սովորել և հանգստանալ միաժամանակ: Մենք ունենք նոր ընկերներ ձեռք բերելու հնարավորություն:
Այո, ես կցանկանամ լինել ԷՊԻԿյան գաղափարները տարածող դեսպան:
Այո, ես խորհուրդ կտամ ԷՊԻԿ-ը իմ ընկերներին, եթե նրանք կցանկանան փորձել ինչ-որ նոր բան իրենց կյանքում:
Ձեզ ցանկանում եմ ամենայն բարիք, հաջողություններ ԷՊԻԿ 2018-ի կազմակերպման գործում:
                                                                                     
Լավագույն մաղթանքներով, Անահիտ Վերդյան

 
 
chakert 
 
Իրականում, EPIC-ը իմ 2017 թվականի ամռան ձեռքբերումն է: Ես ուրախ եմ, որ EPIC-ի 8 թիմերից մեկի առաջնորդն էի: Ճամբարում անցկացրած այդ 2 շաբաթը տվեցին ինձ շատ արժեքավոր գիտելիքներ: Այստեղ ես հանդիպեցի մոտ 100 տարբեր մշակույթների ներկայացուցիչների: Բանավեճերը, փորձի և գաղափարների փոխանակումը մասնակիցների հետ. այդ ամենը պարզապես հիասքանչ էր: Ամառային դպրոցում նոր ընկերներ ձեռք բերեցի, և մենք շարունակում ենք շփվել նախագծից դուրս: EPIC-ը դարձավ հրաշալի շփման հարթակ: Ամեն ինչ պարզապես հրաշալի եր, և ես չեմ կարող առանձնացնել նախագծից միայն մեկ ամենատպավորիչ հատված: Դասընթացների ընթացքում մենք ստացանք շատ նոր գիտելիքներ: Ժամանցը հանդիսանում էր մեր առօրյայի մեծ մասը, որի ընթացքում մենք խաղում էինք ինտելեկտուալ և սպորտային խաղեր: Խարույկի շուրջ մասնակիցները կիթառ էին նվագում և երգեր էին երգում: Ամենահիշարժան միջոցառումը EPICROCK Fest-ն էր, որի ընթացքում տարբեր ռոք խմբեր կատարում էին իրենց ամենալավ ստեղծագործությունները: Մասնակիցներին խորհուրդ կտամ ունենալ իրենց հետ տաք հագուստ, հարմար ու սպորտային հագուստ, քանի որ դրանց կարիքը կզգան միջոցառումների ժամանակ: Կարծում եմ, ընդհանուր հագուստը լավ էր մտածված: Սակայն, կնշեմ մեկ կարևոր հանգամանք, որը արժե փոխել. ԷՊԻԿ-ը կարող էր ապահովել մասնակիցներին բարձրագույն տեխնոլոգիաներով, որը կնպաստեր կրթության որակի բարելավմանը: ԷՊԻԿ-ն ինձ պարգևեց շատ անմոռանալի պահեր, նոր փորձ և շփման հնարավորություն: Այսպիսով, ես խորհուրդ եմ տալիս մասնակցել: Եթե ես կրկին հնարավորություն ունենամ, անկասկած կմասնակցեմ:
 
Լավագույն մաղթանքներով, Դիանա Զաքարյան
Կապվեք մեզ հետ
Երևան, 0015, Հայաստան, Գրիգոր Լուսավորիչ փող.
(+37411) 54 55 56
(+37444) 54 55 56
(+37444) 55 56 57
info@epicstudy.org

Ուղարկել հաղորդագրություն

Հերթական հաջողությամբ իրականացված նախագիծ, որն արդեն անցյալում է. սպասումներ, ակնկալիքներ և իհարկե արդյունքներ՝ հպարտանալու գրավական հանդիսացող և միևնույն ժամանակ պարտավորեցնող: Երկարատև ամիսների ընթացքում կատարված ահռելի աշխատանք EPIC-ի ողջ թիմի և բազմաթիվ նվիված կամավորների անգնահատելի ջանքերի շնորհիվ: Աշխատանք, որի արդյունքում հնարավոր եղավ հավաքել և մեկ հարթակում համախմբել բազմաթիվ երիտասարդ ուսանողների՝ ամենատարբեր երկրներից և լավագույն ԲՈՒՀ-երից: Տարբեր ոչ միայն ազգությամբ, այլ առանձնահատուկ մշակութային և գաղափարական հայացքների տեր երիտասարդների, ովքեր պատրաստ էին կրթվելու, խաղալու, ոգեշնչվելու և ստեղծելու, սետղծագործելու ու արարելու:

Կրթվել, խաղալ, ոգեշնչվել, ստեղծել . գաղափարական առանցք և հենք՝ կոչված խարսխելու տարբեր, բայց միևնույն ժամանակ նման երիտասարդների, երիտասարդների, ովքեր վառվում են բացահայտելու, զարգանալու, սովորելու և ապրելու իրական ցանկությամբ: Եվ ահա ժամանակային անընդհատ առանցքի բարձունքից հայացք, որն ուրվագծում է ճանապարհ դեպի նոր նախագծեր:

Եվ այսպես, 2017 թվականի հենց սկզբից սկսված պատմություն. ամիսներ, որոնց ընթացքում իրականացված նախագծի ռեբրենդինգային ահռելի աշխատանքները միայն թույլ տվեցին տալ բուն մեկնարկային՝ ուսանողների հավաքագրման պատասխանատու և հետաքրքրաշարժ գործընթացը:

Հուշագրեր՝ կնքված ՀՀ պետական կառույցների և լավագույն ԲՈՒՀ-երի հետ, աշխատանքներ միջազգային կառույցների, հիմնադրամների և ամենատարբեր ուսանողական միավորումների հետ: Արդյունքում ավելի քան հարյուր երիտասարդ ուսանողներ հնարավորություն ստացան 2017 թվականին դառնալու EPIC նախագծի առաջին մասնակիցներն ու մասնիկները:

Լավագույն մասնագետների օգնությամբ ամենատարբեր ոլորտներում իրականացված մասնագիտական թրեյնինգները, անբաժանելի մաս կազմելով  ուսանողների առօրյայում, հնարավորություն տվեցին շատերին բացահայտելու մասնագիտական նոր գաղտնիքներ, ինչպես նաև ստանալու նոր գիտելիքներ հարակից ոլորտներից, որոնցով երբևիցե հետաքրքրել էին: Իսկ ահա հրավիրված բանախոսներից շատերը նոր գույներ հաղորդեցին երիտասարդների օրերին՝ կիսվելով իրենց հաջողունների պատմություններով  և դառնալով որոշ երիտասարդների համար ոգեշնչման աղբյուր:

Երիտասարդների համար առաջնային հանդիսացող նախագծի կրթական բաղադրիչը զուգորդվում էր նաև ժամանցային ամենատարբեր միջոցառումներով, որոնք միտված էին ուսանողների օրը ավելի հագեցած և թեթև դարձնելուն: EPIC-ի ուսանողական կամպուսը հնարավորություն էր ընձեռում իրականացնելու ամենատարբեր սպորտային միջոցառումներ, սկսած առավոտյան վազքից հազվագյուտ սոճու տեսակներով հարուստ անտառային վազքուղում, մինչև ամենամասշտաբային համարվող սպորտային միջոցառումներ:

Իսկ մշակութային և զարգացնող միջոցառումները, երբեմն ամփոփելով հագեցած առօրյան, հնարավոր էին դարձնում երիտասարդների հանգիստն ու բազմաբովանդակ ժամանցը՝ դառնալով յուրատեսակ գործիք գալիք օրվան հավուր պատշաճի պատրաստվելու համար:

Շփում և կապեր, որոնք ամենաարժեքավորներից էին, որոնք շարունակական բնույթ կրելու միտված ամենաէական միջոցներից էին և որոնք միայն կարող են հիմք հանդիսանալ գաղափարական ամուր միջազգային և միջմշակութային հանգույցի ստեղծման համար:

Չնայած 2017 թվականին իրականացված նախագծի արդեն ավարտված լինելու հանգամանքին՝ դրանից  արված դատողություններն ու եզրահանգումները կոչված են և միտված լրացնելու այն բացերը, որոնք հնարավոր է՝ առկա էին 2017-ին, որոնք հնարավոր է՝ նաև խանգարեցին, սակայն միևնույն ժամանակ օգնեցին  2018 թվականին ավելի գրագետ և պատասխանատու մոտենալուն:

Այնպես որ, պատրաստվում ենք փառահեղ 2018-ին․ եթե դեռ չես կողմնորոշվել 2018-ի ամռան անելիքներիդ առնչությամբ, ապա շտապիր արդեն այսօր օգտագործելու քո հնարավորությունը EPIC-ում:

Հաճախ տրվող հարցեր

Ցանկանում եմ դիմել ծրագրին:

Դիմելու վերջնաժամկետն է 2018թ․ հուլիսի 15-ը։ Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ որոշ դասընթացների մասնակցության տեղերը սահմանափակ են, և հնարավոր է՝ լրանան նախքան դիմումների վերջնաժամկետը։ Կամպուսի տեղերը նույնպես սահմանափակ են և կարող են լրանալ մինչև դիմումների վերջնաժամկետը։ Ուստի եթե ցանկանում եք մասնակցել EPIC ամառային դպրոցին, խորհուրդ է տրվում դիմել որքան հնարավոր է շուտ։

EPIC ամառային դպրոցին կարող են մասնակցել բոլոր 16 տարին լրացած ուսանողները և երիտասարդները, ովքեր տիրապետում են անգլերեն լեզվին։

EPIC-ը մտադրված է հավասար հնարավորություններ ու պայմաններ ստեղծել բոլորի համար և բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել, որպեսզի հնարավորություն ընձեռի ուսանողներին մասնակցել նախագծին։ Դիմորդները կարող են իրենց հաշմանդամության բնույթը ներկայացնել առցանց՝ դիմումը լրացնելիս, սակայն խորհուրդ է տրվում նախապես կապ հաստատել մեր գրասենյակ՝ ձեր կարիքները մանրամասն քննարկելու համար, նախքան դիմում լրացնելը։

EPIC ամառային դպրոցի մասնակիցների տարիքը պետք է գերազանցի 16-ը։

EPIC-ի հաջորդ նախագծերի մասին տեղեկատվությունը հասանելի կլինի ավելի ուշ։

Ի՞նչ պահանջների պետք է բավարարել և ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել:

Այո, ցանկության դեպքում հնարավոր է մասնակցել մեկից ավելի դասընթացների և վարպետաց դասերի։

Աշխատանքային լեզուն անգլերենն է։ Լեզվի իմացության սերտիֆիկատ անհրաժեշտ չէ։

Եթե համալսարանում դասընթացներ եք ունեցել (բացառությամբ լեզվի կուրսերի), որոնք ամբողջովին դասավանդվել և գնահատվել են անգլերենով, ապա անհրաժեշտ չէ ներկայացնել լեզվի իմացության սերտիֆիկատ։ Այն երկրների ուսանողները, որտեղ անգլերենը մեծապես կիրառվում է կրթության մեջ, կարող են դիմել որպես բնիկ անգլախոսներ։ Սա ներառում է Հնդկաստանի, Պակիստանի, Սկանդինավիայի, Նիդերլանդների, Հոնկոնգի, ՍԻնգապուրի և Թուրքիայի ուսանողներին։ Եթե այս տարածաշրջաններից եք կամ այլ երկրից, որտեղ անգլերենը խորապես կիրառվում է կրթության մեջ, կարող եք չլրացնել լեզվի բաժինը։ 

Դիմորդները պետք է ներկայացնեն իրենց համալսարանի առաջադիմության թերթիկը, անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։ Խնդրում ենք հաշվի առնել, որ անհրաժեշտ կլինի ներկայացնել համալսարանի առաջադիմության թերթիկի պատճենը, եթե որևէ համալսարանական կուրս եք վերցրել։

Կարևոր է, որ փաստաթուղթը ներառի Ձեր անունն ամբողջությամբ։ Եթե տվյալ փաստաթուղթն անգլերեն չէ, խնդրում ենք տրամադրել հակիրճ թարգմանություն։

Առկա է 70 եվրոյին համարժեք դիմելու վճար, որն անհրաժեշտ է վճարել դիմումի ձևը լրացնելիս և որը վերադարձի ենթակա չէ։ Այն դիտարկվում է որպես ամբողջական վճարի մաս։ Այն կարելի է փոխանցել բանկային փոխանցումներով կամ կրեդիտ քարտերի միջոցով։ Քարտի բացակայության կամ նրա հետ կապված խնդիրների դեպքում, ձեր փոխարեն կարող է վճարել ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկը։

Ճիշտ լրացված դիմումի դեպքում սովորաբար 7 աշխատանքային օրվա ընթացքում։

Մենք ձեզ կտեղեկացնենք էլեկտրոնային նամակով՝ որոշումը կայացնելուց անմիջապես հետո։

Եթե ցանկանում եք փոխել ձեր ընտրած դասընթացը նախքան EPIC ժամանելը, ապա դա հնարավոր կլինի։ Այս դեպքում զանգե՛ք EPIC-ի գրասենյակ։ Նոր առցանց դիմում լրացնելու կարիք չկա։ Անհրաժեշտ կլինի վերանայելու Ձեր դիմումը և առցանց հաստատելու, որ դասընթացը փոխարինվել է մեկ այլ դասընթացով։

Ես լրացրել եմ իմ հայտը: Ի՞նչ եմ անելու այնուհետև:

Կուրսի փոփոխություն հնարավոր է հաստատել յուրաքանչյուր սեսիայի առաջին երկու օրվա ընթացքում։ Դուք պետք է դիմելաձև լրացնեք մեր գրասենյակում։

Խորհուրդ չի տրվում աշխատել ամառային դպրոցում սովորելու ընթացքում։ Դասընթացների ինտենսիվ բնույթից ելնելով ՝ ուսանողները պետք է օրվա մեծ մասն անցկացնեն ճամբարի տարածքում, որտեղ կանցկացվեն բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ։

Դա վճարման նախընտրելի տարբերակն է։ Բոլոր հիմնական կրեդիտ/դեբիտ քարտերը կարող եք օգտագործել վճարում կատարելու համար։

Այո՛, դա հնարավոր է։ Ձեզ կտրամադրվի վճարում կատարելու համար հաշիվ՝ բանկային տվյալներով։ Դուք պետք է պատճենեք այդ փաստաթուղթը, ուղարկեք այն ձեր բանկ և վճարման հարցում կատարեք հաշվի ստացումից ոչ ուշ քան 72 ժամը, քանի որ հաշվում նշված ժամկետը վավեր է մինչև 72 ժամ։ Այս ամենի հետ մեկտեղ մենք խորհուրդ ենք տալիս ուսանողներին վճարել կրեդիտ/դեբիտ քարտերի միջոցով, քանի որ այս մեթոդն ավելի արագ է և ապահով։ Ուսանողները, ովքեր կունենան շտապ հարցեր կամ նրանք, որոնց անհրաժեշտ է տեխնիկական աջակցություն վճարման կազմակերպման ժամանակ, կարող են կապվել ամառային դպրոցի գրասենյակ՝ զանգելով  հետևյալ հեռախոսահամարին՝ (+37411) 54 55 56 կամ էլ․ հասցեով info@epicstudy.org ։

Ընդհանրապես, կրեդիտ/դեբիտ քարտերի վճարումները 1-3 աշխատանքային օր են տևում, իսկ բանկային փոխանցումները՝ 5-10 աշխատանքային օր։ Սակայն այս ժամանակահատվածը կարող է փոփոխական լինել՝ կախված փոխանցումն իրականացնող երկրից։

Անհրաժեշտ է կապ հաստատել անձնական կրեդիտ քարտը թողարկող ընկերության հետ՝ խնդիրը կարգավորելու համար։ Սովորաբար վճարումները մերժվում են՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Միջազգային վճարումներն այս պատճառով, ավելի հավանական է, որ մերժվեն։ Հնարավոր է՝ անհրաժեշտություն լինի Ձեր քարտը թողարկող կազմակերպության հետ պայմանավորվել՝ արտասահմանում հատուկ վճարում կատարելու համար։
Հետևյալ կետերը կարող են օգնել

- Ստուգե՛ք՝ Ձեր քարտը լիազորվա՞ծ է միջազգային վճարումներ կատարելու համար։
- Ստուգե՛ք՝ արդյոք բավարար հաշվեկշիռ ունե՞ք Ձեր քարտի վրա։
- Ստուգե՛ք՝ արդյոք ձեր բանկի օրական սահմանաչափը ծածկո՞ւմ է Ձեր վճարման չափը։
- Խոշոր վճարում կատարելիս նախապես տեղյակ պահեք Ձեր բանկին՝ ինչքան եք վճարելու, ով է վճարելու և երբ է վճարումը իրականացվելու
սա կանխում է վճարման մերժումն անվտանգության նկատառումներից ելնելով։

 

Ցավոք, EPIC-ը չի կարող ֆինանսական աջակցություն ցուցաբերել ամառային դպրոցի ուսանողներին։ Այն գործում է միայն ամեն տարի մասնակցող ուսանողների համար։ Չնայած ուսանողները կարող են ինքնուրույն կապ հաստատել համապատասխան ընկերությունների հետ, օրինակ՝ բուհերի, տարբեր հիմնադրամների՝ EPIC ամառային դպրոցին մասնակցելու համար ֆինանսականն աջակցության նպատակով։

Խնդրում ենք այցելել մեր վեբկայքի «Վիզա» բաժինը՝ ճշտելու համար, թե արդյոք Ձեզ վիզա անհրաժե՞շտ է, թե՞ ոչ։ Եթե անհրաժեշտ է վիզա, ապա պետք է ամառային դպրոցին դիմել հնարավորինս շուտ, քանի որ վիզա ստանալու գործընթացը կարող է երկար տևել։

Ես ընդունվել եմ EPIC ամառային դպրոց: Ի՞նչ պետք է անել այնուհետև:

Եթե Ձեր վիզան մերժվի,
Նախագիծը սկսվելուց առնվազն 30 օրացույցային օր առաջ՝ մասնակցության վճարի 90%-ը կվերադարձվի,
Նախագիծը սկսվելուց 14-29 օրացույցային օր առաջ մասնակցության վճարի 50%-ը կվերադարձվի,
Նախագիծը սկսվելուց 14 օր առաջ մասնակցության վճարը չի վերադարձվում։

 

Մենք տրամադրում ենք կացարան ամառային դպրոցի բոլոր մասնակիցների համար։ Կարող եք այցելել մեր կայքի համապատասխան բաժինը` այն տեսնելու համար։

Ամառային դպրոցի ուսանողները հնարավորություն ունեն անվճար օգտվել նորագույն սարքերով հագեցած մարզադահլիճից։ Մանրամասներին կարելի է տեղեկանալ ժամանման ինֆորմացիոն փաթեթից։

Ամառային դպրոցի մասնակցությունը ներառում է օրական 3 անգամյա սնունդ։ Այս ամենի հետ մեկտեղ՝  հանգստյան գոտում գործում են մի շարք սրճարաններ և ռեստորաններ։

plus plus

Մինչ ես EPIC-ում եմ:

plus plus